ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին չի սահմանափակվի

ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքում հրապարակվել է Ադրբեջանին ռազմական օգնությունը սահմանափակող 907-րդ ուղղումը չեղարկելու մասին օրինագիծը։

Ըստ հիմնավորման՝

«Կոնգրեսը եզրակացնում է, որ.

Անկախությունից ի վեր Ադրբեջանը մնացել է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների հավատարիմ դաշնակիցը՝ ապահովելով կարևորագույն համագործակցություն թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ ժամանակներում։

Ադրբեջանը ցույց է տվել իր հստակ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության առաջնահերթության նկատմամբ։

Ադրբեջանը հասել է խաղաղության համաձայնագրի, որով համաձայնեցվել են իր և Հայաստանի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը»։

Leave a Comment