Արդյո՞ք ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առճակատումը կհասնի այն կետին, որ ամերիկացիները հաշտություն կկնքեն ռուսների հետ առանց եվրոպացիների մասնակցության. Օրբան

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են 2026 թվականին Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր ստորագրել առանց Եվրամիության մասնակցության, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում` Ռիա Նովոստիի փոխանցմամբ։

«2026 թվականին մեծ հարցը կլինի այն, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առճակատումը կհասնի այն կետին, երբ ամերիկացիները հաշտություն կկնքեն ռուսների հետ առանց եվրոպացիների մասնակցության», — ասաց քաղաքական գործիչը։

Օրբանի խոսքով՝ 2025 թվականը շրջադարձային է միջազգային քաղաքականության համար, քանի որ Վաշինգտոնն ու Բրյուսելը, երկար ժամանակ անց առաջին անգամ, հակառակ դիրքորոշումներ են ընդունել ռազմավարական կարևորության հարցի՝ եվրոպական հողի վրա հակամարտության վերաբերյալ։

Leave a Comment