Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ բռնկված հրդեհը խլել է առնվազն 10 մարդու կյանք․ հայտնում է RT-ն։
Ըստ The Mirror-ի՝ ևս 10 մարդ այրվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել բարում, որտեղ եղել է ավելի քան 100 այցելու։
Skу News-ի տվյալներով՝ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել։
Պատճառը դեռևս անհայտ է։