Հունվարի 1-ին Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կրանս-Մոնտանա լեռնադահուկային առողջարանի բարում պայթյուն է տեղի ունեցել: Շվեյցարական լրատվամիջոցները հաղորդում են, որ զոհվել է մոտ 40 մարդ, վիրավորների թիվը հասնում է 100-ի։
Reuters-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Le Constellation բարում, որտեղ մարդիկ Ամանոր էին նշում։ Ներսում եղել է ավելի քան 100 մարդ։ Պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել։