Հունգարական դասերը – Live News

Գիշերը հայտնի դարձավ, որ 16-ամյա ղեկավարումից հետո՝ ընտրություններում ջախջախիչ պարտություն է կրել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Օրբանի պարտությունը միայն ներքաղաքական իրադարձություն չէ․ այն դասական օրինակ է, թե ինչպես է երկար ժամանակ կառուցված իշխանական համակարգը փլվում կուտակված ճնշումների պայթյունի արդյունքում։  Հունգարիայում տեղի ունեցածը ցույց տվեց մի պարզ, բայց հաճախ անտեսված ճշմարտություն․ իշխանությունը չի պարտվում այն ժամանակ, … Read more

Ո՞վ հաղթեց Հունգարիայի ընտրություններում, և ինչո՞ւ Օրբանը պարտվեց

2026 թվականի ապրիլի 12-ը պատմական օր դարձավ Հունգարիայի համար։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն, որն ավարտեց վարչապետ Վիկտոր Օրբանի երկարամյա կառավարման շրջանը։ Ընդդիմադիր «Տիսա» (Tisza) կուսակցությունը, Պետեր Մադյարի գլխավորությամբ, տարավ ջախջախիչ հաղթանակ՝ ստանալով ձայների ավելի քան 53%-ը և ապահովելով սահմանադրական մեծամասնություն (138 տեղ 199-ից)։   Վիկտոր Օրբան. 16 տարի անընդմեջ՝ իշխանության ղեկին Վիկտոր … Read more

Մենք տապալել ենք Օրբանի ռեժիմը․ ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է Հունգարիայի ընտրություններում

Հունգարիայում անցկացված ընտրությունների արդյունքում ընդդիմադիր Պետեր Մադյարի «Տիսա» կուսակցությունը ոչ միայն հաղթանակ է տարել, այլև կարող է սահմանադրական մեծամասնություն ստանալ խորհրդարանում: 16 տարի իշխանության ղեկին գտնվող վարչապետ Վիկտոր Օրբանն իր «Ֆիդես» կուսակցության հետ արդեն ընդունել է պարտությունը և խոստացել շարունակել աշխատանքը՝ գտնվելով ընդդիմության մեջ: Այս մասին փոխանցում է bbc.com-ը։ Հունգարիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ինչպես կուսակցական … Read more

Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Հունգարիայի վարչապետ – Live News

Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը. մի քանի շաբաթվա ընթացքում դա ակնհայտ կդառնա բոլորի համար, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Խնդիրն այն է, որ տվյալ պահին նավթի գլոբալ դեֆիցիտն արդեն սարերի հետևում չէ։ Ուստի եվրոպացիների վարքագիծն ու ռազմավարությունը պարզապես խենթություն են։ Մեզ միանշանակ պետք է … Read more

Արդյո՞ք ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առճակատումը կհասնի այն կետին, որ ամերիկացիները հաշտություն կկնքեն ռուսների հետ առանց եվրոպացիների մասնակցության. Օրբան

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են 2026 թվականին Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր ստորագրել առանց Եվրամիության մասնակցության, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում` Ռիա Նովոստիի փոխանցմամբ։ «2026 թվականին մեծ հարցը կլինի այն, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առճակատումը կհասնի այն կետին, երբ ամերիկացիները հաշտություն կկնքեն ռուսների հետ առանց եվրոպացիների մասնակցության», — ասաց … Read more