NY Post. Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ը գաղտնի զենք է օգտագործել Վենեսուելայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները Վենեսուելայում իրականացված գործողության ընթացքում կիրառել են գաղտնի զենք։ Ինչպես գրում է պարբերականը, ամերիկյան առաջնորդը նշել է, որ իրեն «թույլատրված չէ խոսել» այդ զենքի մասին, որը նա նկարագրական ձևով անվանել է «խառնաշփոթ առաջացնող» կամ «շփոթեցնող»։ «Նրանց չհաջողվեց օդ բարձրացնել հրթիռները։ Նրանք … Read more

Աբու Դաբիում ավարտվել են եռակողմ բանակցությունները

24 Հունվարի, 2026 Աբու Դաբիում եռակողմ բանակցություններն ավարտվել են։ Եռակողմ  բանակցությունները գնահատվում են «դրական» և «կառուցողական»։ Հաջորդ շաբաթ կկայանա բանակցությունների ևս մեկ փուլ, հաղորդում է Axios-ը։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները անմիջական շփում են ունեցել Աբու Դաբիում երկօրյա բանակցությունների ընթացքում, այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը։ Կողմերը կենտրոնացել են ԱՄՆ-ի կողմից առաջարկված համաձայնագրի չլուծված … Read more

Թրամփը կրկին սպառնացել է Կանադային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Կանադան առևտրային գործարք կնքի Չինաստանի հետ, ապա Միացյալ Նահանգներ ներմուծվող կանադական ապրանքների համար անհապաղ կկիրառվի 100% մաքսատուրք։ «Եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, ԱՄՆ ներմուծվող բոլոր կանադական ապրանքների և արտադրանքի համար անմիջապես կսահմանվեն 100% մաքսատուրքեր», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցի իր էջում՝ Կանադայի վարչապետ Մարկ … Read more

Bild. Գերմանացիների ավելի քան 60%-ը Թրամփին սպառնալիք է համարում Գերմանիայի համար

Գերմանիայի բնակիչների ավելի քան 60 տոկոսը հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ավելի շուտ ընկալում են որպես սպառնալիք ԳԴՀ-ի համար։ Այդ մասին վկայում են սոցիոլոգիական INSA ինստիտուտի կողմից Bild թերթի պատվերով անցկացված հարցման արդյունքները։ Տվյալների համաձայն՝ հարցվածների 61 տոկոսը նշել է, որ մեծ հավանականությամբ Թրամփին դիտարկում է որպես սպառնալիք Գերմանիայի համար։ Միայն 24 տոկոսն … Read more

ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները անմիջական շփում են ունեցել Աբու Դաբիում․ ԱՄԷ արտգործնախարարություն

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները անմիջական շփում են ունեցել Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման ժամանակ․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-ից։ «Երկու օրվա ընթացքում Աբու Դաբիում աննախադեպ եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակում։ Քննարկումները տեղի են ունեցել կառուցողական … Read more

Axios. Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ հաջորդ շաբաթ

Axios պորտալի տվյալներով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ հաջորդ շաբաթ։ Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Աբու Դաբիում։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաների շրջանակների իր աղբյուրներին։ Նրա տեղեկություններով՝ եռակողմ բանակցությունները անցել են «դրական և կառուցողական» … Read more

Ճավա կղզում տեղի ունեցած սողանքի հետևանքով ութ մարդ է զոհվել

Ինդոնեզիայի գլխավոր՝ Ճավա կղզում ուժեղ անձրևներից հետո տեղի ունեցած սողանքի հետևանքով ութ մարդ է զոհվել, ևս 82-ը անհետ կորած է համարվում, հաղորդում է Kompas TV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ սողանքը տեղի է ունեցել շաբաթ օրը վաղ առավոտյան՝ Պասիր Լանգու գյուղում: «Փրկարարները որոնում են 82 բնակչի, որոնք, հնարավոր է՝ թաղված են ցեխի և փլատակների տակ։ Եվս 24 մարդու … Read more

Հնդկաստանը արաբական երկրների հետ կքննարկի «Խաղաղության խորհրդի» ստեղծման հարցը. ԶԼՄ-ներ

Հնդկաստանը արաբական երկրների արտաքին գործերի նախարարների հետ կքննարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հարցով «խաղաղության խորհուրդ» ստեղծելու ծրագրերը, հաղորդում է Economic Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Հունվարի 31-ին Հնդկաստանը Նյու Դելիում կհանդիպի արաբական երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ փետրվարին Հնդկաստանի … Read more

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն այցելել է Բրինգամ Յանգ համալսարան

ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Բրինգամ Յանգ համալսարան (BYU), որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի նախագահ Շեյն Ռիզի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ մասնավորապես ուսանողների փոխանակման ծրագրերի, կրթական և ակադեմիական նախաձեռնությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջհամալսարանական … Read more

Դանիայի վարչապետն այցելել է Գրենլանդիա

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը այցելել է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ. գրում է BBC-ն։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է Դանիայի Թագավորության համախմբվածության և համատեղ քաղաքական ապագայի կարևորությունը։ «Ես Գրենլանդիայում եմ՝ ցույց տալու Կոպենհագենի աջակցությունը կղզու ժողովրդին․ շատ բարդ ժամանակներում ենք ապրում»,- ասել է նա: Այցը տեղի է ունեցել Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ … Read more