Axios պորտալի տվյալներով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ հաջորդ շաբաթ։
Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Աբու Դաբիում։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաների շրջանակների իր աղբյուրներին։
Նրա տեղեկություններով՝ եռակողմ բանակցությունները անցել են «դրական և կառուցողական» մթնոլորտում։ Հաջորդ բանակցային փուլը ԱՄԷ-ի մայրաքաղաքում «կկայանա հաջորդ շաբաթ», պնդել է լրագրողը։