NY Post. Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ը գաղտնի զենք է օգտագործել Վենեսուելայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները Վենեսուելայում իրականացված գործողության ընթացքում կիրառել են գաղտնի զենք։

Ինչպես գրում է պարբերականը, ամերիկյան առաջնորդը նշել է, որ իրեն «թույլատրված չէ խոսել» այդ զենքի մասին, որը նա նկարագրական ձևով անվանել է «խառնաշփոթ առաջացնող» կամ «շփոթեցնող»։

«Նրանց չհաջողվեց օդ բարձրացնել հրթիռները։ Նրանք ունեին ռուսական և չինական հրթիռներ, բայց դրանք օդ չբարձրացան։ Մենք ներս մտանք, նրանք սեղմեցին կոճակները, սակայն ոչինչ չաշխատեց»,-մեջբերում է թերթը Թրամփի խոսքերը։

Ավելի վաղ Թրամփը, ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, նույնպես պնդել էր, որ Վենեսուելայում իրականացված գործողության ընթացքում ամերիկյան զորքերը կիրառել են այնպիսի զինատեսակներ, որոնց մասին մինչ այդ ոչ ոք չէր լսել։

Leave a Comment