Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը համաձայնել է Ուկրաինայի ԶՈՒ-ին 35 միլիարդ դոլարի զենք մատակարարել

Կիևին զենքի մատակարարման հարցերով կոնտակտային խումբը պարտավորվել է Ուկրաինային տրամադրել 35 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին այս մասին հայտարարել է Բրյուսելում խմբի նիստում։ «Ես կարող եմ հաստատել, որ այսօր կոնտակտային խումբը պարտավորվել է Ուկրաինային տրամադրել ընդհանուր առմամբ 35 միլիարդ դոլարի նոր ռազմական օգնություն», – ասաց Հիլին։

Մակրոն. ԵՄ-ն պետք է բանակցային սեղանի շուրջ լինի Ռուսաստանի հետ

Եվրոպան պետք է լինի բանակցային սեղանի շուրջ ուկրաինական կարգավորման հարցում, այդ թվում՝ եվրոպական անվտանգության քննարկման համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բելգիայում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո։ «Մենք՝ եվրոպացիներս, ունենք քննարկելու հարցեր։ Ահա թե ինչու մենք պետք է լինենք բանակցային սեղանի շուրջ, երբ խոսքը վերաբերում է բարգավաճմանը, Եվրոպայի ապագային և անվտանգության … Read more

Սպիտակ տուն. Մելանյա Թրամփն օգնել է Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող երեխաներին վերամիավորել իրենց ընտանիքների հետ

Սպիտակ տունը հայտարարել է Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող երեխաների իրենց ընտանիքների հետ վերամիավորման մասին՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ։ «Առաջին տիկին Մելանյա Թրամփն այսօր հաջողությամբ վերամիավորեց ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքների հետ։ Սա արդեն երրորդ անգամն է, որ առաջին տիկինը օգնում է երեխաների վերադարձին և վերամիավորմանը իրենց ընտանիքների հետ, այն բանից հետո, երբ … Read more

Էրդողանը հայտարարել է մեծ պատվիրակությամբ Սերբիա այցելելու ծրագրերի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչի հրավերը՝ այցելելու իր երկիր և խոստացել է մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում մեծ պատվիրակությամբ մեկնել Բելգրադ։ «Հուսով եմ, որ մայիսից մինչև հունիս մենք մեծ պատվիրակությամբ կայցելենք Բելգրադ և Նովի Պազար», – ասել է Էրդողանը Թուրքիայում գտնվող Վուչիչի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Թուրքիայի … Read more

Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է առաջնորդի Ռուսաստանի հետ երկխոսությունը, մինչդեռ եվրոպացիները կարող են մասնակցել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ վերսկսել Ռուսաստանի հետ շփումները, հստակեցրել է, որ Միացյալ Նահանգները պետք է ղեկավարի այս բանակցությունները, մինչդեռ եվրոպացիները կարող են մասնակցել դաշինքի շրջանակներում քննարկումներին՝ պայմանով, որ դրանք լիովին բաց լինեն։ Նա այս հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ «Մենք բոլորս … Read more

Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա

12 Փետրվարի, 2026 Ռուսաստանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Դիրքորոշման ձևավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Գազայի հարցով Խաղաղության խորհրդի ստեղծման մասին Թրամփը հայտարարել էր հունվարի 16-ին։ Նա մասնակցության հրավեր էր ուղարկել ավելի քան 50 պետությունների ներկայացուցիչների, այդ … Read more

Անցյալ տարի կանխվել է Սիրիայի նախագահի և նախարարների սպանության 5 փորձ․ ՄԱԿ

ՄԱԿ-ն «Իսլամական պետության» (ԻՊ) վերաբերյալ զեկույցում նշել է, որ անցյալ տարի կանխվել է Սիրիայի նախագահի կամ նրա ավագ նախարարների սպանության 5 առանձին փորձ․ գրում է The Guardian-ը։ Հաղորդագրության համաձայն՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Saraya Ansar al-Sunnah խմբավորման կողմից թիրախավորվել է երկու անգամ՝ Հալեպի հյուսիսում և Դարաայի հարավում: Խմբավորումն անցած ամռանը Դամասկոսում եկեղեցի էր ռմբակոծել։ Տարածաշրջանային … Read more

Քննարկվել են Երևանում Օմանի ազգային թանգարանի հետ համագործակցության զարգացման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ-Մուսավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը։ Ողջունելով պատվիրակությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է այցի կարևորությունը Հայաստանի և Օմանի միջև մշակութային համագործակցության խորացման և … Read more

Բնակչության թիվը չպետք է գերազանցի 10 միլիոնը․ Շվեյցարիայում հանրաքվե կանցկացվի

Շվեյցարիայում ամռանը քվեարկության կդրվի օրինագիծ, ըստ որի՝ երկրի բնակչությունը չպետք է գերազանցի 10 միլիոնը․ գրում է The Guardian-ը։Օրինագիծն առաջարկել է ծայրահեղ աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը (SVP)։ Նշվում է, որ նախաձեռնության վերաբերյալ հանրաքվեին կտրականապես դեմ են խորհրդարանի երկու պալատները, ինչպես նաև բիզնեսի և ֆինանսական ծառայությունների ոլորտը։Նախաձեռնությունը կպարտավորեցնի Շվեյցարիայի կառավարությանը և խորհրդարանին քայլեր ձեռնարկել, եթե երկրի մշտական … Read more

Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի Բեռն

Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը Բեռն տեղափոխելու որոշման մեջ: Ըստ հիմնավորման՝ առաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն, իսկ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության նստավայրը թողնել Ժնևում: