Մակրոն. ԵՄ-ն պետք է բանակցային սեղանի շուրջ լինի Ռուսաստանի հետ

Եվրոպան պետք է լինի բանակցային սեղանի շուրջ ուկրաինական կարգավորման հարցում, այդ թվում՝ եվրոպական անվտանգության քննարկման համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բելգիայում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո։

«Մենք՝ եվրոպացիներս, ունենք քննարկելու հարցեր։ Ահա թե ինչու մենք պետք է լինենք բանակցային սեղանի շուրջ, երբ խոսքը վերաբերում է բարգավաճմանը, Եվրոպայի ապագային և անվտանգության ճարտարապետությանը», – ասել է Մակրոնը, որի ելույթը հրապարակվել է Ելիսեյան պալատի կայքում։

Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ «այս ամենը պետք է հիմա պատրաստվի եվրոպական մակարդակով, որպեսզի մենք պատրաստ լինենք Ռուսաստանի հետ քննարկումներին ճիշտ պահին»։

Leave a Comment