Շոյգուն հույս ունի, որ Հայաստանը խաղաղ ատոմային էներգիայի հարցում կկատարի սթափ հաշվարկներ

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է Ռուսաստանի՝ միջուկային էներգիայի առաջարկների մասին։ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը սթափ հաշվարկներ կանի, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Երկուշաբթի օրը, Հայաստան կատարած այցից հետո, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Հայաստանին կմատակարարի փոքր մոդուլային ռեակտորներ՝ միջուկային էներգիայի մասին համաձայնագրի շրջանակներում։ «Հայաստանի ղեկավարությունը, … Read more

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բացում է վերափոխման հնարավորություններ ամբողջ Հարավային Կովկասի համար. Պետդեպ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բացում է վերափոխման հնարավորություններ ամբողջ Հարավային Կովկասի համար։ Վրաստանը կարող է և՛ նպաստել այս համաձայնագրի շնորհիվ հնարավոր կայունությանը և բարգավաճմանը, և՛ զգալիորեն օգտվել դրանից․ վրացական Netgazeti թերթին հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտից։ Նշվում է, որ ԱՄՆ-ն հանձնառու է Վրաստանի հետ կառուցողական հարաբերություններ ստեղծելուն։ «Մենք … Read more

Մենք ուզում ենք, որ ԵՄ առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. ԱԽ քարտուղար

Մենք ուզում ենք, որ Եվրամիության առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. այսօր լրագրողներին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հետագա համագործակցության ձևերը քննարկման փուլում են»,- նշել է նա։ «Շատ բարձր ենք գնահատում ԵՄ-ի հետ համագործակցությունը, և շատ դրական  ենք գնահատում նաև առաքելության տեղակայումը Հայաստանում, որն իր դրական ազդեցությունն է ունեցել կայունության գործոնի վրա»,- հավելել է նա։

ԱՄՆ առողջապահության ոլորտի թուրք պաշտոնյան Էփշտեյնին հրավիրել է Սուրբ Վալենտինի օրվա առթիվ կազմակերպված երեկույթի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ամերիկյան Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (դաշնային գործակալություն) ղեկավար, ազգությամբ թուրք բժիշկ Մեհմեթ Օզը 2016 թվականին Սուրբ Վալենտինի օրվա երեկույթի հրավեր է ուղարկել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերին։ Օզը, որ նախկինում հայտնի էր որպես հեռուստատեսությամբ բժշկական խորհուրդներ տվող բժիշկ, հրավերն … Read more

Ստիպված կլինենք հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը․ Շոյգուն՝ ՀՀ-ում ԱՄՆ ներդրումների մասին

13 Փետրվարի, 2026 Ռուսաստանը հաշվի կառնի միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ անցնի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: «Հայաստանը, ինչպես հայտնի է, սեյսմավտանգ տարածաշրջան է։ Հայկական ԱԷԿ-ի կառուցման ժամանակ Խորհրդային ինժեներների կողմից կիրառված հիմքի յուրահատուկ տեխնոլոգիական լուծումը թույլ է տվել … Read more

Շոյգուն մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանում ռեակտորների հնարավոր կառուցումը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորներ կառուցելու ծրագրերը, «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ ամերիկացիները միշտ շատ գրավիչ բիզնես առաջարկներ ունեն, բայց ԱՄՆ-ն դեռ նույնիսկ մեկ փոքր մոդուլային ռեակտոր չի կառուցել։ Երկուշաբթի օրը՝ Հայաստան կատարած այցից հետո, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին կմատակարարի փոքր … Read more

Եվրոպան համատարած մշակում է օրինագծեր՝ անչապահասների մուտքը սոցցանցեր սահմանափակելու համար

Պորտուգալիայի խորհրդարանը հաստատել է 16 տարեկանից փոքր անձանց համար սոցիալական հարթակներ մուտքը սահմանափակելու մասին օրինագիծը. հայտնում է Euronews-ը։ Օրինագիծը սահմանափակում է 16 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր և այլ հարթակներ՝ պահանջելով նրանց ծնողների կամ օրինական խնամակալների համաձայնությունը։ Երիտասարդների հոգեկան առողջության և զարգացման վրա սոցիալական ցանցերի ազդեցության վերաբերյալ աճող մտահոգությունը մի քանի երկրների դրդում է … Read more

ՌԴ-ն հաշվի կառնի միջուկային ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը մտնի գործնական փուլ․ Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը մտնի գործնական փուլ․ «РИА Новости»-ին ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Երկուշաբթի Հայաստան կատարած այցից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Հայաստան կմատակարարի փոքր մոդուլային ռեակտորներ՝ միջուկային էներգիայի մասին համաձայնագրի շրջանակում։ «Ինչպես … Read more

ՀՀ-ում ամերիկյան մեծ ներդրումների հույս ունեն՝ տարածաշրջանի համար մրցակցության թեժացման ֆոնին․ Bloomberg

Հայաստանը պատրաստվում է ամերիկյան ներդրումների ալիքի, որը կարող է գերազանցել 13 միլիարդ դոլարը: Սա երկրի տարեկան տնտեսական արդյունքի գրեթե կեսն է, և կարող է թուլացնել Ռուսաստանից նրա երկարատև կախվածությունը․ գրում է Bloomberg-ը։ «Թվերն ինքնին բավականին նշանակալի են», – նշել է ING Bank-ի տնտեսագետ Դմիտրի Դոլգինը։ Նրա խոսքով՝ «եթե այս նախաձեռնությունները ձեռք բերեն հեղինակություն և ապահովեն … Read more

ԱՊՀ-ն փլուզվո՞ւմ է․ ՌԴ-ի գործընկերներն ակտիվորեն փորձում են դուրս գալ նրա ազդեցության ոլորտից․ «Независимая газета» 

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանի սահմանամերձ գոտում իրավիճակը փոխվում է: Ռուսաստանին սահմանակից երկրներում ի հայտ են գալիս նոր առաջնահերթություններ և նոր ռազմավարական գործընկերներ․ գրում է «Независимая газета»-ն: Ինչպես նշվոում է, փետրվարի 10-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջև ռազմավարական գործընկերության խարտիա: Այս … Read more