Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա

12 Փետրվարի, 2026

Ռուսաստանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Դիրքորոշման ձևավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Գազայի հարցով Խաղաղության խորհրդի ստեղծման մասին Թրամփը հայտարարել էր հունվարի 16-ին։ Նա մասնակցության հրավեր էր ուղարկել ավելի քան 50 պետությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ Ռուսաստանին։ Սկզբնապես այս կառույցը պետք է զբաղվեր Գազայի հատվածի վերականգնման հարցերով, սակայն այժմ ակնկալվում է, որ այն կստանձնի ավելի լայն գործառույթներ։ Խաղաղության խորհրդի կազմում ընդգրկվելու հրավեր են ստացել տասնյակ պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի առաջնորդները։ Եվրոպական միության մի շարք երկրներ հրաժարվել են անդամակցել միավորմանը։

Leave a Comment