Սպիտակ տունը հայտարարել է Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող երեխաների իրենց ընտանիքների հետ վերամիավորման մասին՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ։
«Առաջին տիկին Մելանյա Թրամփն այսօր հաջողությամբ վերամիավորեց ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքների հետ։ Սա արդեն երրորդ անգամն է, որ առաջին տիկինը օգնում է երեխաների վերադարձին և վերամիավորմանը իրենց ընտանիքների հետ, այն բանից հետո, երբ նրանք բաժանվել էին տարածաշրջանային հակամարտության հետևանքով», – ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։