Կիևին զենքի մատակարարման հարցերով կոնտակտային խումբը պարտավորվել է Ուկրաինային տրամադրել 35 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին այս մասին հայտարարել է Բրյուսելում խմբի նիստում։
«Ես կարող եմ հաստատել, որ այսօր կոնտակտային խումբը պարտավորվել է Ուկրաինային տրամադրել ընդհանուր առմամբ 35 միլիարդ դոլարի նոր ռազմական օգնություն», – ասաց Հիլին։