ՄԱԿ․ Իրանում պատերազմի հետևանքով 3 մլն-ից ավելի մարդ է տեղահանվել

13 մարտի 2026 – 10:46 AMT PanARMENIAN.Net – Իրանում իսրայելա-ամերիկյան հարձակումների հետևանքով մինչև 3.2 միլիոն մարդ է ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրերից: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։ «Հակամարտության պատճառով 600,000-ից մինչև 1 մլն տնային տնտեսություն է ժամանակավոր տեղահանվել երկրի ներսում, իսկ դա 3․2 մլն մարդ է»,-ասվում է զեկույցում, … Read more

Իրանը Ռուսաստանից մարդասիրական օգնություն է խնդրել

12 մարտի 2026 – 18:56 AMT PanARMENIAN.Net – Իրանը դիմել է Ռուսաստանին մարդասիրական օգնություն ստանալու խնդրանքով։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բազմաթիվ հիվանդանոցների և շտապօգնության կայանների ավերման, ինչպես նաև մեծ թվով վիրավորների, այդ թվում՝ կանանց և երեխաների առկայության պատճառով իրանական կողմը դիմել է բարեկամ պետություններին, այդ … Read more

Խամենեին իր առաջին ուղերձում վրեժով է սպառնացել ԱՄՆ-ին և Իսրայելին

12 մարտի 2026 – 18:53 AMT PanARMENIAN.Net – Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ազգին ուղղված իր առաջին ուղերձում հայտարարել է, որ երկիրը վրեժ կլուծի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվածների համար։ «Վստահեցնում եմ բոլորին, որ մենք առանց վարանելու վրեժ կլուծենք ձեր նահատակների արյան համար», — ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: … Read more

Իրանի նախագահը նշել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունն ավարտելու պայմանները

12 մարտի 2026 – 14:51 AMT PanARMENIAN.Net – Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ճանաչվեն Թեհրանի իրավունքները և վճարվեն փոխհատուցումներ։ Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսաստանի և Պակիստանի առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում ես վերահաստատել եմ Իրանի հավատարմությունը … Read more

Իրանի ԱԳՆ․ Երկրի նոր գերագույն առաջնորդը վիրավորվել է

12 մարտի 2026 – 12:22 AMT PanARMENIAN.Net – Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է, սակայն նրա առողջական վիճակը գնահատվում է լավ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իրանական կողմը լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։ Մոջթաբա Խամենեին վիրավորվել էր Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածների առաջին օրը, երբ զոհվել էր նրա հայրը։ … Read more

Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացին

12 մարտի 2026 – 12:16 AMT PanARMENIAN.Net – Մոլդովայի կառավարությունը մարտի 11-ին անցկացված նիստում հավանություն է տվել երկրի՝ Անկախ պետությունների համագործակցությունից` ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացին՝ աջակցելով այն հիմնարար համաձայնագրերի դենոնսացմանը, որոնց վրա հիմնվում է երկրի անդամակցությունը կազմակերպությանը։ Խոսքը վերաբերում է ԱՊՀ կանոնադրությանը, որը ստորագրվել է Մինսկում 1993 թվականի հունվարի 22-ին, ինչպես նաև ԱՊՀ ստեղծման մասին … Read more

Էրդողան․ Նեթանյահուն աղետ է դարձել Իսրայելի ժողովրդի համար

12 մարտի 2026 – 11:26 AMT PanARMENIAN.Net – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դարձել է «աղետ իր իսկ ժողովրդի համար», որը ժամանակին վերապրել է Հոլոքոստը։ «Նույնիսկ իսրայելցի ժողովուրդը, որն ամեն գիշեր անցկացնում է ռմբապաստարաններում, ասում է, որ Հոլոքոստից հետո իրենց վրա եկած ամենամեծ աղետը Նեթանյահուն է», — հայտարարել … Read more

Իրանում 10 անձ է ձերբակալվել Իսրայելի օգտին լրտեսելու մեղադրանքով

11 մարտի 2026 – 15:44 AMT PanARMENIAN.Net – Իրանի ուժային մարմիններն իրականացրել են գործողություն, որի ընթացքում բացահայտվել է Իսրայելի հետ կապ ունեցող ենթադրյալ հետախուզական բջիջը։ Արդյունքում ձերբակալվել է 10 անձ, որոնց կասկածում են Իսրայելի օգտին աշխատելու մեջ։ «Մինչ այս պահը ձերբակալվել է 10 թշնամի, որոնք նկարահանել են հարվածների վայրերը և նյութերը ուղարկել թշնամական լրատվամիջոցներին, – … Read more

Նախիջևանի սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումները

10 մարտի 2026 – 17:31 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանի նախագահի հրամանագրով հաստատվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները` հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումները: Փոփոխությունների համաձայն՝ վերանայվել է սահմանադրության նախաբանը։ Մինչ այժմ գործող տարբերակում նշվում էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և նույն տարվա … Read more

Թրամփ․ Պատերազմն Իրանում գործնականում ավարտված է, բայց ԱՄՆ-ն ու Իսրայելը դեռևս «բավականաչափ չեն հաղթել»

10 մարտի 2026 – 12:40 AMT PanARMENIAN.Net – Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել ավելի շուտ, քան նախկինում էր նախատեսվում, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում: «Կարծում եմ, պատերազմն Իրանում գործնականում ավարտված է: Նրանք չունեն նավատորմ, չունեն կապ, չունե ՌՕՈւ»,-ասել է նա՝ հավելելով, սակայն, որ ԱՄՆ ու Իսրայելը դեռևս … Read more