ՄԱԿ․ Իրանում պատերազմի հետևանքով 3 մլն-ից ավելի մարդ է տեղահանվել

ՄԱԿ․ Իրանում պատերազմի հետևանքով 3 մլն-ից ավելի մարդ է տեղահանվել

13 մարտի 2026 – 10:46 AMT

PanARMENIAN.Net – Իրանում իսրայելա-ամերիկյան հարձակումների հետևանքով մինչև 3.2 միլիոն մարդ է ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրերից: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։

«Հակամարտության պատճառով 600,000-ից մինչև 1 մլն տնային տնտեսություն է ժամանակավոր տեղահանվել երկրի ներսում, իսկ դա 3․2 մլն մարդ է»,-ասվում է զեկույցում, հայտնում է Interfax-ը:

Նշվում է, որ տեղահանվածների մեծ մասը հեռացել է Թեհրանից և այլ խոշոր քաղաքներից դեպի երկրի հյուսիս և գյուղական վայրեր:

«Այս թիվը, հավանաբար, կշարունակի աճել, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են», – ասվում է գործակալության հայտարարությունում:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment