12 մարտի 2026 – 12:22 AMT
PanARMENIAN.Net – Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է, սակայն նրա առողջական վիճակը գնահատվում է լավ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Իրանական կողմը լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։
Մոջթաբա Խամենեին վիրավորվել էր Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածների առաջին օրը, երբ զոհվել էր նրա հայրը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «հաղթել է» Իրանի դեմ պատերազմում, սակայն ամերիկյան ուժերը կշարունակեն հարձակվել, մինչև գործն ավարտին հասցվի:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: