Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադար է ուժի մեջ մտել։
«Երկու կողմերն էլ համաձայնել են։ Մի՛ խախտեք այն», — գրել է նա Truth Social-ում։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը Վլադիմիր Զելենսկիին մեղադրել էր Վաշինգտոնի այն խնդրանքներն անտեսելու մեջ, որոնցով պահանջվում էր չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Թրամփի խոսքով՝ Զելենսկին վաղուց պետք է խաղաղություն հաստատեր Մոսկվայի հետ, սակայն դրա փոխարեն «խնդիրներ ստեղծեց ամբողջ աշխարհի համար»։ Նա առաջարկել է, որ Զելենսկին ընտրություններ անցկացնի, որպեսզի ուկրաինացիները կարողանան ընտրել բանակցություններին ավելի պատրաստակամ առաջնորդի։
Զելենսկին էլ իր հերթին հայտարարել էր, թե Կիևը կդադարեցնի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները միայն այն դեպքում, երբ Մոսկվան նույնպես դադարեցնի հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին: