Իրանը կոչնչացնի տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքային օբյեկտները՝ մասնավորապես մալուխներն ու տվյալների կենտրոնները, եթե Վաշինգտոնը վերսկսի Թեհրանի դեմ ռազմական գործողությունները, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«ԱՄՆ-ն ԱՄԷ-ում և Հորմուզի նեղուցում ունի արժեքավոր օբյեկտներ, որոնք դեռևս ներառված չեն մեր թիրախային ցուցակում։ Եթե պատերազմը վերսկսվի, տարածաշրջանում կոչնչացվեն մալուխները, տվյալների կենտրոնները, արհեստական բանականության ենթակառուցվածքները և այլ օբյեկտներ», -ասել է Ռեզային իրանական Press TV հեռուստաալիքին։