Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ վիրահատության է ենթարկվելու վաղ փուլում հայտնաբերված թոքային հանգույցը հեռացնելու նպատակով. միջամտությունը նախատեսված է առաջիկա օրերին։
«Վերջերս բժշկական զննման ընթացքում բժիշկները թոքիս մեջ տեղայնացված հանգույց են հայտնաբերել։ Այն հայտնաբերվել է շատ վաղ փուլում և հստակ սահմաններ ունի։ Բժիշկները նպատակահարմար են համարում բժշկական միջամտությունը։ Ուստի, հետևելով նրանց խորհրդին, որոշել եմ վիրահատության ենթարկվել՝ այն հեռացնելու համար։ Վիրահատությունը նախատեսված է առաջիկա օրերին»,- ասել է Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ կիրակնօրյա ավանդական քարոզից հետո։
Հռոմի պապը 71 տարեկան է։