Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ

Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 27-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Մանիսայի նահանգապետարանի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:11-ին՝ Աքհիսար մայրուղու մուտքի մոտ։ Բուրսա քաղաքից դեպի Իզմիր ընթացող զբոսաշրջային ավտոբուսը բախվել է բեռնատարին (էվակուատորին), ինչի հետևանքով շրջվել է։

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ, ոստիկաններ և փրկարարներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Բախման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն, իրավապահ մարմինների կողմից սկսվել է պաշտոնական հետաքննություն։

Leave a Comment