Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. Կենտրոնական բանկ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․    Հայաստանի արտարժույթի շուկայում 2025 թվականի դեկտեմբերի 16-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ դեկտեմբերի 15-ի համեմատ աճել է 0.06 կետով՝ հասնելով 381.76 դրամի։ Կենտրոնական բանկի կայքում նշված է, որ եվրոն բարձրացել է 0.61 կետով՝ հասնելով 448.8 դրամի, իսկ ռուբլին՝ 0.0033 կետով՝ հասնելով 4.8082 դրամի։   16.12.2025 15.12.2025 ԱՄՆ դոլար-Դրամ 381.76 … Read more

Ընթացիկ կորպորատիվ պարտատոմսերի շուկայական ծավալը կազմում է $1.7 մլրդ, նկատվում է հետաքրքրության աճ․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ընթացիկ կորպորատիվ պարտատոմսերի շուկայական ծավալը կազմում է $1.7 մլրդ։ Եվ հաշվի առնելով այն փաստը, որ 7-8 տարի առաջ այդ թվերը կազմում էին մոտավորապես $300-400 մլն, հետաքրքրության աճ է նկատվում հենց այս ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով,  2025 թվականին հաճախորդների համար … Read more

ՀՀ ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 2025թ․–ի փետրվարից ի վեր առաջին անգամ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6․50%։ Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.00%, Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 5.00%: Սա 2025թ․–ի … Read more

2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն, հաղորդում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է 366 հազար 432 … Read more

Առողջության ապահովագրության փաթեթը կակտիվանա հունվարի 1–ից, վճարման ամսաթիվը կլինի մինչև հունվարի 20–ը․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Առողջության ապահովագրության փաթեթները կակտիվանան հենց հունվարի 1–ից, բայց վճարման ամսաթիվը կլինի մինչև հունվարի 20–ը։ Այս մասին հայտատարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում՝  «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Նախարարը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են բովանդակային և խմբագրական որոշ փոփոխություններ: «Օրենքը … Read more

Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է. Կենտրոնական բանկ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․      Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։   Մասնավորապես, 2025 թ․ հոկտեմբերին ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությամբ գնահատվող դոլարայնացման մակարդակը Հայաստանում  կազմել է 34.2%։ Սա հայկական դրամի և ֆինանսական համակարգի կայունության նկատմամբ հասարակության վստահության կարևոր ցուցանիշ է: Կենտրոնական բանկի կայքում ներկայացված … Read more

Ինչպե՞սպաշտպանվել կիբեռհանցագործներից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկի կիբեռանվտանգության թիմը ArmSec 2025-ի շրջանակում ներկայացրել է ցանցային սպառնալիքներից և զեղծարարություններից թվային միջավայրը պաշտպանելու իր լուծումները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։ Ակբա բանկի առաջարկած լուծումների շնորհիվ հնարավոր է մի քանի անգամ բարձրացնել մոբայլ հավելվածների անվտանգության մակարդակը՝ պաշտպանելով դրանք նույնիսկ ամենատարածված կիբեռհանցագործություններից։ «Շատ տարածված է զեղծարարության այն տեսակը, որով զեղծարարները … Read more

Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատվել է Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը։ Ինչպես նշում են գերատեսչությունում, կանոնագիրքը կօգնի ընկերություններին՝ ✅ բարձրացնել ներդրողների վստահությունը ✅ նվազեցնել կառավարման ռիսկերը ✅ ամրապնդել ձեր ընկերության հեղինակությունն ու բարեվարք գործելաոճը ✅ ապահովել կայուն զարգացում «Կանոնագրքին միանալը կամավոր է և հիմնված է «Հետևի՛ր կամ բացատրի՛ր» սկզբունքի վրա։ Այն հնարավորություն է տալիս ընտրել … Read more

Ֆրանսիական Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/.  Ակբա բանկը, Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկություն Պրոպարկոն Կենտրոնական բանկում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ ամփոփել են համագործակցության ընթացքում ձեռքբերումները և քննարկել ապագա ծրագրերը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ակբա բանկի՝ կորպորատիվ կառավարման ոլորտում գրանցած հաջողությունները, բանկի միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման մոդելը, ինչպես նաև կայուն աճի հնարավորությունները։ «Միջազգային մակարդակով ճանաչված Ֆրանսիական զարգացման գործակալությունը  … Read more

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացրել է կապուղիներում առկա տեխնիկական խափանումների մասին

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/. «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացրել է, որ  ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրվել են տեխնիկական խափանումներ, ինչի հետևանքով ինտերնետ միջավայրում (online) իրականացվող որոշ գործարքներ չեն հավաստագրվում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ խնդիրը լուծվել է, և համակարգի աշխատանքը վերականգնվել է։