ՀՀ ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 2025թ․–ի փետրվարից ի վեր առաջին անգամ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է

իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6․50%։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.00%, Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 5.00%:

Սա 2025թ․–ի փետրվարից ի վեր վերաֆինանսավորման տոկոսադրույքի առաջին իջեցումն է (մինչ այդ ԿԲ-ն այն անփոփոխ էր թողնում 6 անգամ անընդմեջ)։

Հայաստանի ԿԲ խորհուրդը 2023 թվականի հունիսից անընդմեջ իջեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն 10.75%-ից աստիճանաբար հասցնելով 6.75%-ի 2025 թվականի փետրվարին։

Leave a Comment