Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատվել է Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը։

Ինչպես նշում են գերատեսչությունում, կանոնագիրքը կօգնի ընկերություններին՝

✅ բարձրացնել ներդրողների վստահությունը

✅ նվազեցնել կառավարման ռիսկերը

✅ ամրապնդել ձեր ընկերության հեղինակությունն ու բարեվարք գործելաոճը

✅ ապահովել կայուն զարգացում

«Կանոնագրքին միանալը կամավոր է և հիմնված է «Հետևի՛ր կամ բացատրի՛ր» սկզբունքի վրա։ Այն հնարավորություն է տալիս ընտրել այնպիսի լուծումներ, որոնք լավագույնս կհամապատասխանեն ընկերության առանձնահատկություններին», – նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Leave a Comment