Դոլարայնացման մակարդակը Հայաստանում պատմականորեն ցածր մակարդակում է. ԿԲ
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է: Այս մասին հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկը։ «Մասնավորապես, 2025 թ․ հոկտեմբերին ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությամբ գնահատվող դոլարայնացման մակարդակը Հայաստանում կազմել է 34.2%։ Սա հայկական դրամի և ֆինանսական համակարգի կայունության նկատմամբ հասարակության վստահության կարևոր ցուցանիշ է»,- հայտնել են ԿԲ-ից: