«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացրել է կապուղիներում առկա տեխնիկական խափանումների մասին

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/. «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացրել է, որ  ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրվել են տեխնիկական խափանումներ, ինչի հետևանքով ինտերնետ միջավայրում (online) իրականացվող որոշ գործարքներ չեն հավաստագրվում։

Ավելի ուշ հաղորդվել է, որ խնդիրը լուծվել է, և համակարգի աշխատանքը վերականգնվել է։

Leave a Comment