Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեսիային և թույլ չի տա միջամտություն Հորմուզի նեղուցի կառավարմանը. Իրանի ԶՈւ

Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեսիային և թույլ չի տա միջամտություն Հորմուզի նեղուցի կառավարմանը: Այս մասին հայտնել է Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վճռական պատասխան կտան ԱՄՆ-ի ագրեսիային և ահաբեկչական գործողություններին և ոչ մի պարագայում թույլ չեն տա նրանց միջամտել Հորմուզի նեղուցի գործերին և կառավարել այն»,- գործակալությունը … Read more

Թրամփը հաստատել է Իրանի դեմ հարվածների ծրագիրը և այն իրականացնելու հրամանը տվել է Անկարայից. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի դեմ հարվածների ծրագիրը և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում տվել է այն իրականացնելու հրամանը, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ Դրանից առաջ Թրամփը Անկարայում խորհրդակցություն է անցկացրել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ … Read more

Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ-ի 85 ռազմական օբյեկտների։ «ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերը համատեղ գործողությամբ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով հարվածներ են հասցրել Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի Սալման նավահանգստում և Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում գտնվող … Read more

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժшմիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին։ Նշենք, որ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումը պետք է գործեր մինչև օգոստոսի 21-ը։ Նոր գործարքներն արգելված են հուլիսի 7-ից, հները կարելի է ավարտել մինչեւ հուլիսի 17-ը, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը

ԱՄՆ-ը կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները․ Թրամփ – Live News

Միացյալ Նահանգները կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հիշեցնենք, որ Անկարայում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողով։ «Ես շատ հիասթափված էի ՆԱՏՕ-ից։ Եվ անկեղծ ասած, եթե գագաթնաժողովը չանցկացվեր Թուրքիայում, որտեղ իմ ընկերն է շատ ուժեղ առաջնորդ, շատ ուժեղ անձնավորություն, հնարավոր է՝ ես չմասնակցեի»,-լրագրողի հարցին ի պատասխան ասել է Թրամփը։

Թրամփը Թուրքիա է մեկնել անձնական զուգարանով – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին։ Այն հյուրանոցում, որտեղ որ պետք է մնա Թրամփը ձեռնարկվել են ուժեղացված անվտանգության միջոցառումներ։ Հյուրանոցում ամրագրումները դադարեցվել էին այցից առաջ, իսկ նախագահական համարի հարկը, ինչպես նաև վերևի և ներքևի հարկերը լիովին դատարկվել են, գրում է ermenihaber.am-ը:  Այդ տարածքներում ծառայություն կկատարեն միայն ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները։ … Read more

Ռուսաստանը հույս ունի, որ ուկրաինական խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը կպսակվեն հաջողությամբ.Պեսկով

Ռուսաստանը հույս ունի, որ ուկրաինական խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը կպսակվեն հաջողությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք աշխատանքային ուղիներով կապի մեջ ենք ամերիկացիների հետ, և մենք հույս ունենք, որ նրանց ջանքերը՝ ողջ իրավիճակը խաղաղ զարգացման ուղու վրա դնելու ջանքերը, այնուամենայնիվ, կպսակվեն հաջողությամբ», – նշել է Պեսկովը։ … Read more

Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը – Live News

Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Սա դաշինքի առաջնորդների 36-րդ հանդիպումն է և պատմության մեջ 2–րդը, որ անցկացվում է Թուրքիայում։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ դաշնակիցները ստիպված են պատասխաններ գտնել շատ ընդգրկուն հարցի՝ ինչպես պահպանել ՆԱՏՕ-ի միասնությունը ԱՄՆ–ի անկանխատեսելի քաղաքականության և անվտանգության համաշխարհային համակարգում ԱՄՆ-ի դերի աստիճանական վերափոխման պայմաններում։ CNN-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more

Բացենք փակագծեր․ Ինչու Նիկոլը ձերբակալեց Ծառուկյանին, ինչու մնաց ԵԱՏՄ-ում, Աննայի դերը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են – Live News

Ռուսաստանի կողմից հուլիսի 6-ի գիշերն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։ Հուլիսի 7-ը Կիևում սգո օր է հայտարարված։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Եվս 6 մարդ զոհվել է Կիևի մարզում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կիևում թիրախավորել է ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներ։ Փոխադարձ հարվածները շարունակվում են նաև … Read more