Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 6 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ   Իրանը դարձյալ հայտարարել է «Բուշեր» ԱԷԿ-ին ԱՄՆ-ի և Իսրայելի թվով արդեն երրորդ հարվածի մասին: Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հայտարարել է, որ «Բուշեր» ԱԷԿ-ը դարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի թիրախ: Հրթիռային հարվածը հասցվել է մարտի 27-ին տեղական ժամանակով 23:40-ին (Երևանի ժամանակով այսօր 00:15-ին): «Խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումը միջազգային իրավունքի ակնհայտ … Read more

Երաշխիքները մեզ տրվում են հենց Դոնբասից դուրս գալուց հետո․ Զելենսկի

Ուկրաինան ԱՄՆ երաշխիքները կստանա միայն պատերազմի ավարտից հետո, ինչն այժմ կապված է Դոնբասի տարածքից ուկրաինական ուժերի դուրսբերման հետ, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի հետ օնլայն-շփման ժամանակ, փոխանցել է «РБК-Украина»-ն։ Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, որը «սուտ» էր անվանել տեղեկություններն այն մասին, որ Վաշինգտոնը Կիեւից պահանջում է դուրս գալ Դոնբասից, Ուկրաինայի նախագահը նշել է, որ … Read more

Իրանի դեմ անօրինական հարվածները տարածաշրջանը մղում են ավելի մասշտաբային պատերազմի. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հայտնել է, որ Իրանի դեմ «անօրինական հարվածները» տարածաշրջանը մղում են ավելի մասշտաբային պատերազմի, ինչն «անընդհատ բորբոքվում է Իսրայելի կողմից լարվածության սրմամբ», հաղորդել է Anadolu-ն։ Ստամբուլում կայացած 2026թ․ ռազմավարական հաղորդակցությունների (STRATCOM) գագաթաժողովում ելույթ ունենալով՝ Ֆիդանն ասել է. «Մենք մերժում ենք ցանկացած սցենար, որը տարածաշրջանային պետություններին ներքաշում է կործանարար … Read more

Թրամփն առաջնորդվում է «խաղաղություն՝ ուժի միջոցով» սկզբունքով․ Ուիթքոֆֆ

Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը ձգտում է Իրանի հետ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն միևնույն ժամանակ առաջնորդվում է «խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքով։ «Կարծում եմ՝ նախագահը ցանկանում է խաղաղ համաձայնագիր։ Բայց նա նաև հավատում է ,  և ես նույնպես հավատում եմ «խաղաղություն՝ ուժի միջոցով» մոտեցմանը։ Առանց ճնշման երբեք ոչ ոքի չես նստեցնի բանակցությունների սեղանի շուրջ։ … Read more

Իրանը իր հանգստության շնորհիվ ակնհայտ ռազմավարական առավելություն է ձեռք բերել իր հակառակորդների նկատմամբ

Իրանը իր հանգստության շնորհիվ ակնհայտ ռազմավարական առավելություն է ձեռք բերել իր հակառակորդների նկատմամբ, գրում է The Economist-ը։ «Սպասվող անորոշության պայմաններում Իրանի իշխանությունները մնում են անվրդով։ Հատկանշական է, որ նրանք այժմ ռազմավարական առավելություն են ձեռք բերել իրենց հակառակորդների նկատմամբ։ Այո, Իսլամական Հանրապետությունը լուրջ կորուստներ է կրել։ Նրա ղեկավարության մի մասը և հարյուրավոր քաղաքացիական անձինք զոհվել են։ … Read more

Վենսը կարող է դառնալ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու բանակցությունների գլխավոր դեմքը

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է դառնալ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու բանակցությունների գլխավոր դեմքը, ըստ Axios-ի։ «Փոխնախագահ Ջ.Դ. Վենսը պատրաստվում է ստանձնել իր կարիերայի ամենակարևոր խնդիրը՝ ղեկավարել ԱՄՆ ջանքերը՝ վերջ դնելու այն պատերազմին, որը նա երբեք չէր ցանկանա սկսել», — գրում է հրատարակությունը։ Նշվում է, որ Վենսն արդեն բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին … Read more

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից 120 մշակութային օբյեկտ է վնասվել – Live News

Իրանում վնասված պատմամշակութային հուշարձանների և մշակութային հաստատությունների թիվը հասել է 120-ի: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ղեկավարության հայտարարությունը։ «Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները լուրջ վնաս են հասցրել առնվազն 120 թանգարանի, պատմական շենքի և մշակութային հուշարձանի», – ասվում է հայտարարության մեջ։ Առավել մեծ վնասը հասցվել է Թեհրանի նահանգին, որտեղ վնասվել է մշակութային ժառանգության ավելի … Read more

ԱՄՆ-ն ձգտում է վերահսկել աշխարհի էներգետիկ ենթակառուցվածքները. Պեսկով – Live News

ԱՄՆ-ն ձգտում է վերահսկել աշխարհի էներգետիկ ենթակառուցվածքները: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այն, որ ԱՄՆ-ն ձգտում է իր վերահսկության տակ վերցնել միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները, ակնհայտ է», – մարտի 27-ին Պեսկովն ասել է լրագրողներին։ Այսպես է նա պատասխանել խնդրանքին՝ մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ … Read more

ԻՀՊԿ-ն քաղաքացիական անձանց կոչ է արել հեռանալ ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերից

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ քաղաքացիական անձինք պետք է անհապաղ լքեն այն տարածքները, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը, տեղեկացրել են մերձավորարեւելյան լրատվամիջոցները։ «Մենք վճռականորեն խորհուրդ ենք տալիս անհապաղ լքել այն տարածքները, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը, որպեսզի դուք չտուժեք»,- հայտարարել է ԻՀՊԿ-ն՝ ավելացնելով, որ «պարտավոր է» հարվածել ամերիկյան ուժերին, «որտեղ էլ որ … Read more

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում կորցրել է մոտ 10 ռազմական ինքնաթիռ եւ տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքեր

ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել են մոտ 10 ռազմական ինքնաթիռ եւ տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքեր, վնասվել են ռադարները եւ USS Gerald R. Ford ավիակիրը, տեղեկացրել է The Wall Street Journal (WSJ) թերթը: Մարտի 1-ին խփվել են երեք F-15E Strike Eagle կործանիչներ, որոնք սխալմամբ խփվել են քուվեյթյան F/A-18 Hornet-ի կողմից: Նոր F-15-ի … Read more