Ուիթքոֆֆն ու Քուշները սեպտեմբերի 5-6-ը կայցելեն Մոսկվա և Կիև – Live News

Ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆֆը և Ջարեդ Քուշները սեպտեմբերի 5-6-ը նախ կայցելեն Մոսկվա, ապա՝ Կիև։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր, որ Ուիթքոֆֆը և Քուշները շաբաթ օրը կայցելեն Մոսկվա, իսկ կիրակի օրը՝ Կիև։

Ուիթքոֆֆը Ռուսաստան կայցելի – Yerevan Today

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը «մոտ ժամանակում» այցով կժամանի Ռուսաստան։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թրամփն առաջնորդվում է «խաղաղություն՝ ուժի միջոցով» սկզբունքով․ Ուիթքոֆֆ

Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը ձգտում է Իրանի հետ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն միևնույն ժամանակ առաջնորդվում է «խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքով։ «Կարծում եմ՝ նախագահը ցանկանում է խաղաղ համաձայնագիր։ Բայց նա նաև հավատում է ,  և ես նույնպես հավատում եմ «խաղաղություն՝ ուժի միջոցով» մոտեցմանը։ Առանց ճնշման երբեք ոչ ոքի չես նստեցնի բանակցությունների սեղանի շուրջ։ … Read more