Դավաճա՛ն… Ուզում եմ երեխաս Ձեզ հետ նկարվի, որ իմանա` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել. բացառիկ տեսանյութ ՌԴ-ից

Մոսկվայում հյուրանոց մտած Նիկոլ Փաշինյանին մի տղամարդ խնդրում է նկարվել իր երեխայի հետ։ Հետո պարզաբանում է, թե ինչու է ցանկանում, որ նրան հետ նկարվի։ «Ուզում եմ՝ երեխաս Ձեզ հետ նկարվի, որ իմանա` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել, Եկեղեցին պառակտվել»,-բացատրում է նա։Տեսանյութը՝ 168.am-ի։

Մոսկվայում հայերը հանրահավաք են անցկացրել՝ ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառի

Ապրիլի 1-ին Մոսկվայում անցկացվել է հանրահավաք ի պաշտպանություն և հաջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի։ Այսօր հարյուրավոր մարդիկ եկել էին Մոսկվայում Հայաստանի դեսպանատուն՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական Եկեղեցուն և իրենց անհամաձայնությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետ։ Հայերը պատրաստ են մինչև վերջ պաշտպանել իրենց Եկեղեցուն, և նրանք դա ցույց են տալիս իրենց … Read more

Դոնի Ռոստովում հաջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանրահավաք է եղել

Դոնի Ռոստովում տեղի է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աջակցության հանրահավաք։Հանրահավաքին մասնակցել է ավելի քան 500 մարդ, ովքեր բացահայտորեն արտահայտել են իրենց աջակցությունը հոգևորականներին և Կաթողիկոսին։ Այս մասին գրում է armspyurk.com-ը։ Հանրահավաքի ժամանակ հնչել են կարգախոսներ՝ կոչ անելով հայերին համախմբել եկեղեցու շուրջ և անթույլատրելի դարձնել նրա դեմ ուղղված ցանկացած հարձակում։ Նշենք … Read more

Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում

 Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Դանիել քահանա Մկրտչյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ՝ Տեր հայրը, որպես հոգևոր սպասավոր, կծառայի ՌԴ Պերմ քաղաքի նորակառույց հայկական եկեղեցում, որի օծման և հանդիսավոր բացման արարողությունը նախատեսվում է առաջիկայում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգածությամբ Հնդկաստանում բուժվել է Արցախյան պատերազմի մասնակիցը

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Արտաշես Ամիրյանին, որը Նորին Սրբության հոգածությամբ մեկնել էր Հնդկաստան՝ ստանալու անհրաժեշտ բուժումն ու պրոթեզավորումը։ Հանդիպմանն Արտաշես Ամիրյանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ցուցաբերած աջակցության համար՝ տեղեկացնելով բուժման արդյունավետ ընթացքի և Հնդկաստանում … Read more

Կաթողիկոսի մեկնումն արգելելը բացասական անդրադարձ է հայ-վրացական եղբայրական հարաբերություններին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ,  սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է․  «Խորին ցավակցություն եմ հայտնում իմ վրացի բարեկամներին Նորին Սրբություն Իլյա Բ-ի վախճանի կապակցությամբ, որի հոգևոր ժառանգությունը հաղթահարում է բոլոր սահմանները: Նրա երկրային հրաժեշտը մեծ կորուստ է ողջ քրիստոնեական աշխարհի համար։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու հարաբերությունները դարավոր պատմություն ունեն։ Դրանք … Read more

Ես Հայ Եկեղեցու եպիսկոպոս եմ, որին պատրաստ եմ ծառայել մինչև վերջին շունչս. Վահան Սրբազան

Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն այս օրերին բուժման նպատակով մեկնել է ԱՄՆ։ Նա արձագանքելով մամուլում տարածվող լուրերին՝ հայտարարություն է տարածել։ Սրբազանը շնորհակալություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին իր հայրական օրհնության համար, որ թույլ տվեց բուժման նպատակով արտերկիր մեկնել։ «Մենք մեր ազգի և մեր Եկեղեցու համար խորը փորձության ժամանակաշրջանում են գտնվում: Մայր Աթոռի և աշխարհիկ իշխանությունների … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վшխճանման առիթով

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Նորին Սրբություն Իլիա Բ-ի վախճանման առիթով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից: «Նորին Սրբություն Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի … Read more

Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է Եկեղեցու նկատմամբ իշխանությունների գործողությունները

Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերը վարելու հրավիրվեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026թ․ փետրվարի 17-19-ին գումարված եպիսկոպոսական հավաքի մասին զեկուցեց Դամասկոսի հայոց թեմի … Read more

Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու դեմ Փաշինյանի հայտարարությունները ազգային խայտառակության գագաթնակետն են

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը արձագանքել է՝ Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ։ Հայտարարության մեջ ասվում է. «Եվրախորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն իրականացրեց բացահայտ և լկտի ոտնձգություն Հայոց պետականության ամենաամուր սյան՝ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Փոխանակ երկրի շահերը պաշտպանելը՝ նա այդ բարձրագույն ամբիոնը ծառայեցրեց ազգային սրբությունները պղծելու և Եկեղեցին թշնամու … Read more