Քպ-ն վա բանկ է գնում (տեսանյութ) – Live News

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային» ՀԿ նախագահ, պատմաբան Բագրատ Մովսեսյանն է։ Հարցազրույցը դիտեք տեսանյութում

«Էն մարդիկ, ովքեր այսօր խաղաղություն են բերում, պետք է կարողանան երկիր ներկայացնել, նորմալ շոր հագնել»․ Ալեն Սիմոնյանը՝ պաշտոնյաների պարգեւավճարների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ պաշտոնյաների ստացած միլիոնավոր պարգեւավճարների հարցին։ Կառավարությունում նախարարները նախորդ տարեվերջին 6-7 մլն դրամ պարգեւավճար են ստացել, հարցին, թե խորհրդարանականները չեն նախանձո՞ւմ գործադիրի անդամներին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես միայն լրագրողներին եմ նախանձում, որովհետեւ ոչ մեկս չգիտենք, թե լրատվական կայքերը որտեղից են ֆինանսավորվում, չգիտենք՝ մեր լրագրողներն ով ինչքան աշխատավարձ են … Read more

Հունվարի 19-ին կմեկնարկի ԱԺ հերթական նստաշրջանը

16 Հունվարի, 2026 Հունվարի 16-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի եւ հունվարի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունվարի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է … Read more

«Սա ամբողջական լուծում չէ, տարբեր երկրներում գտնվող հայ երիտասարդները չեն կարողանալու վճարել այդպիսի խոշոր գումարներ ու վերադառնալ հայրենիք»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանին․ «Ես հիմա ապրում եմ ՀՀ-ում, կարո՞ղ եմ այս օրենքի շրջանակներում վճարել 15 մլն դրամ ու ազատվել զինվորական ծառայությունից»։ Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագիծը … Read more

Բանակից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիները կազատվեն պատասխանատվությունից՝ պետբյուջե վճարելով 15 մլն դրամ․ Հայկ Սարգսյանի նոր նախագիծը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու նախագիծը։ Նա նախ նշեց, որ զինվորական ծառայություն չանցած տղաների մասին իր հեղինակած օրենքի ընդունումից հետո անցել է շուրջ 2 տարի։ «Այժմ ունենք արտասահմանում բնակվող եւ հետախուզման մեջ գտնվող ավելի քան … Read more

Առաջարկվում է արգելել պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի եւ տարաների առկայությունը կամ օտարումը

Նախագծերի փաթեթով առաջարկում ենք 2027 թվականի հունվարի 1-ից առեւտրի, հանրային սննդի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաեւ բացօթյա առեւտրի իրականացման դեպքում արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի՝ ափսեների, բաժակների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայությունը կամ օտարումը: Այս … Read more

Առաջարկում ենք, որ վերաքննիչ բողոքները քննվեն գրավոր ընթացակարգով. Սրբուհի Գալյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նախարարի տեղեկացմամբ առաջարկվում է ամրագրել երկու առանցքային կարգավորում, որոնք նպատակ ունեն թեթեւացնելու Վարչական վերաքննիչ դատարանի … Read more

Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ցանկություն է հայտնել Կոլումբիայի խորհրդարանը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկել է Հայաստան-Օման, Հայաստան-Կոլումբիա եւ Հայաստան-Դոմինիկանայի Հանրապետություն բարեկամական խմբեր ստեղծելու վերաբերյալ նախաձեռնությունները: Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Հայաստան-Օման բարեկամական խումբ ձեւավորելու մասին հարցը: Նա նշել է, որ վերջին շրջանում Հայաստանն Օմանի հետ ակտիվ քաղաքական երկխոսություն է սկսել: Նախորդ տարի Օմանում Հայաստանը բացել է ռեզիդենտ դեսպանություն, նպատակահարմար է նաեւ … Read more