Կամո Հայրապետյան․ «Ռուսական հասարակությանը ինտեգրվելը սպառնալիք չէ, եթե պահպանում ես ազգային ինքնությունդ։ Երազում եմ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայ ցանկանա վերադառնալ»

Հարցազրույց Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր, գործարար, բարեգործ եւ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի նախագահ ԿԱՄՈ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ  Կամո Հայրապետյանը ՌԴ Կրասնոդարի երկրամասի ճանաչված եւ հեղինակավոր գործիչներից է։ Նա երկար տարիներ ղեկավարել է արտադրական ձեռնարկություններ, 2020-ից գլխավորում է Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքը։ 2004 թվականից «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ է, իսկ 2006-ից անընդմեջ ընտրվում … Read more

Ծաղկունքից մինչեւ միջազգային հեղինակավոր հարթակներ – Ազգ

Յուրա Սարգսյան. նա հայկական խոհանոցը վերածեց  ազգային այցեքարտի Կան մարդիկ, որոնց անունը վաղուց արդեն դուրս է եկել իրենց մասնագիտության շրջանակներից: Նրանք դառնում են իրենց գործի խորհրդանիշը, իրենց երկրի մշակութային դեսպանը, իրենց ժողովրդի ստեղծագործ ոգու կրողը: Այդպիսի մարդկանցից է շեֆ-խոհարար Յուրա Սարգսյանը, մարդ՝ որի կյանքն ու աշխատանքը լավագույն ապացույցն են, որ մեծ նվաճումների համար պարտադիր չէ … Read more

Գույժ. Էլինա Գրիգորյան (1964-2026) – Ազգ

Պետերբուրգաբնակ գեղանկարիչ, գծանկարիչ, տիկնիկագործ եւ խեցեգործ Էլինա Գրիգորյանի ինքնատիպ գեղարվեստական աշխարհում միահյուսվել են հեքիաթային պատկերացումները, քրիստոնեական խորհրդաբանությունն ու արեւելյան գունային ավանդույթները: Ծնվել է 1964 թվականին, Բաքվում: Մանկությունից շրջապատող արեւելյան զարդանախշերի հարստությունն ու ժողովրդական արվեստի գունային մշակույթը ձեւավորել են նրա գեղագիտական ճաշակն ու ապագա ստեղծագործական մտածողությունը: 1986-ին Էլինան ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի գեղարվեստա-գծանկարչական բաժինը: 1988 … Read more

Կորյուն Բաղդասարյանի գիրքը` ռուսերեն – Ազգ

Կորյուն Բաղդասարյանի «Քոլագիր» արձակ ժողովածուին «Ազգն» անդրադարձ արել է: Գրքի պատմվածքները եւ մի անտիպ վիպակ ռուսերենով «Печать судьбы» վերնագրով Մասկվայում հրատարակել է ռուսական շատ հեղինակավոր հրատարակչություններից մեկը`«Խուդոժեստվեննայա լիտերատուրան», այդպիսով ռուսալեզու ընթերցողին հնարավորություն տալով հաղորդակցվելու ամբողջովին հայկականությամբ ներծծված, մարդկային ամենատարբեր կերպարներ մատուցող հայ հեղինակի խորքային արձակի հետ: Կորյուն Բաղդասարյանի արձակի առանձնահատկությունը հանդարտ եւ ներհայեցողական ոճն է, … Read more

Կարեն Կոռնիենկո. Երաժշտության, գեղեցկության եւ հայ ծագման մասին – Ազգ

ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ – Կարեն Սերգեյի Կոռնիենկոն (ծնվ. 1974, Աստրախան) ռուս դաշնակահար է, երաժշտական փոխադրումների հեղինակ: Ավարտել է Դնեպրոպետրովսկի երաժշտական դպրոցը: 15 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա՝ ուսանելու Մոսկվայի կոնսերվատորիային կից Ակադեմիական երաժշտական ուսումնարանում, տեսության եւ դաշնամուրի բաժիններում: 1993-ին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիա, կատարողական վարպետությունը կատարելագործել Եվգենի Մալինինի եւ Վերա Գոռնոստաեւայի ղեկավարությամբ: Սկրյաբինի անվան միջազգային առաջին եւ երկրորդ … Read more

«Հրաշքից մեկ քայլ». ՀՈՎԻԿ ՍԱՔԱՆՅԱՆ

Հիպնոս, բժիշկ, հոգեթերապեւտ, էքստրասենս, հիպնոսողների միջազգային մրցույթի «Ոսկե ձեռքեր» մրցանակակիր: 1990 թ.-ին Հոլանդիայում նրա ելույթները Էքստրասենսների ֆեդերացիայի կողմից բարձր գնահատականի արժանացան, որի արդյունքում նրան շնորհվեց Սպիտակ Մոգի մագիստրոսական կոչում: Հովիկ Սաքանյանը աշխարհում երկրորդ աճպարարն է, ով ցուցադրել է «Անցում պատի միջով» հնարքը:  Հոլանդիայում, Մոսկվայում, Սարատովում, Կրասնոդարում, Սոչիում, Ադլերում եւ այլ քաղաքների բազմամարդ ակումբներում նրա ելույթները հանդիսատեսի … Read more

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

Մեղսակից է ոչ միայն մեր ընտրություններում գրանցված, արձանագրված, վիճարկված, բողոքարկված ու դեռ շարունակվող «սահմանադրական» խժդժությունների, այլեւ նույնիսկ եվրոպական երկրների նկատմամբ Բրյուսելից ղեկավարվող դավադրությունների համար: Մեղսակցություն՝ որն արդեն մեկ միլիոնից ավել մարդկանց կյանք է խլել ռուս-ուկրաինական պատերազմի հրահրման հետեւանքով, քաղաքական, սոցիալական ու տնտեսական լրջագույն տագնապներ ստեղծել նորընծա թե հին անդամ երկրներում՝ առաջնորդվելով հակառուսականության, հակաանկախականության եւ հակաինքնակառավարման … Read more

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում – Ազգ

Սահմանադրական դատարանը 7 քաղաքական ուժերի (մնացել էին 6-ը) դիմումներով դատաքննության փուլն ավարտել է եւ անցել խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ի երեկոյան: Ինչ որոշում էլ կայացնի ՍԴ-ն`հետընտրական շարժը հազիվ թե ավարտվի, բայց գոնե հայտնի կդառնա, թե արդյոք ընդդիմությունը վերցնո՞ւմ է ԱԺ մանդատները: Մենք մեր թերթի ինտերնետ տարածքում ՍԴ որոշումից հետո անդրադարձ կանենք իրավիճակին, հետեւեք, մինչ … Read more

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ – Ազգ

Հունիսի 25-ին Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը գրառում էր արել X-ում՝ «կառավարության հաջորդ նիստում նախագիծ կներկայացնեմ, որ նպատակաուղղված կլինի Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Սա Իսրայելի պատմական եւ բարոյական պարտքն է հայ ժողովրդի հանդեպ: Այդու այն նաեւ դատապարտելու է պատմական ճշմարտության որեւէ ժխտում, նվազեցում եւ աղավաղում: Այնուհետ բանաձեւը կներկայացվի Քնեսեթում քվեարկության»: Հունիսի 28-ին Սաարը … Read more

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին լուրը շատերի մոտ կարող է հուզական արձագանք առաջացնել: Ոմանք կասեն, որ հրեական պետությունը վերջապես պատմական արդարության կողմն է կանգնել եւ հաղթահարել այն քաղաքական բարդույթները, որոնք տասնամյակներ շարունակ խոչընդոտում էին նման որոշմանը: Սակայն միջազգային քաղաքականությունը հազվադեպ է առաջնորդվում բարոյական զգացումներով: Այն առաջնորդվում է միմիայն  շահերով: Հետեւաբար, այս որոշումը գնահատելիս … Read more