Հայաստան ժամանեցին ադրբեջանցի փորձագետներ․ նրանք եկել են ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական … Read more

«Թրամփի երթուղու» իրականացումը կախված է խաղաղության պայմանագրի վավերացումից և ՀՀ-ում քաղաքական իրավիճակից.Lenta.ru

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս նշանավորում էր աջակցություն Երևանի և Բաքվի ներկայիս կուրսին․ Lenta.ru-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։ Նրա խոսքով՝ պաշտոնական հայտարարություններից այն կողմ գործնական արդյունքներ չպետք է ակնկալել։ Հարաբերությունների երկարաժամկետ դինամիկան որոշվում է ոչ թե անհատական այցելություններով, այլ համակարգված աշխատանքով։ Քաղաքագետը նաև ընդգծել է, որ ատոմային էներգիայի ոլորտում … Read more

The Washington Post-ը հեռացրել է Վենսի և «ռուսական» Հարավային Կովկասի մասին գրառումը

The Washington Post-ը սոցիալական ցանցերում գրել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցի մասին՝ Հարավային Կովկասն անվանելով «ռուսական»։ Ավելի ուշ առանձին գրառմամբ թերթն ընդունել է սխալը և հայտարարել, որ ջնջել է գրառումը։ «Ուղղում. այս գրառման նախորդ տարբերակում Հարավային Կովկասը սխալմամբ նշվել էր որպես Ռուսաստանի մաս։ Այս տարածաշրջանը, որը ներառում է Հայաստանի, Վրաստանի … Read more

Ռուսաստանը սկսում է բանակցություններ Հայաստանի երկաթուղիների հատվածների վերականգնման վերաբերյալ․ Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանը և Հայաստանը գնահատում են երկու երկաթուղային հատվածների վերականգնման տեխնիկական և ֆինանսական պայմանները՝ դրանք Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների հետ կապելու համար: Որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքից հետո: Երասխի և Ախուրյանի մոտ գտնվող երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը … Read more

Ռուսաստանը բանակցություններ է սկսում Հայաստանի երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ․ Օվերչուկ

Հայաստանի դիմումի հիման վրա Ռուսաստանը բանակցություններ է սկսում երկաթուղու երկու հատվածի վերականգնման ուղղությամբ, որոնք կապ կապահովեն Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների հետ․ ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Համաձայն հայկական կողմի խնդրանքի և հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական և եղբայրական զգացմունքների հիման վրա, Ռուսաստանի Դաշնությունը որոշել է սկսել առարկայական բանակցություններ՝ … Read more

Փաստորեն հեգնանքը հասկացել են․ Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահի խոսքը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին։  AzTV-ն Վենսի մեկնաբանությունները անգլերենից թարգմանել է որպես. «Ես գիտեմ, որ առաջին փոխնախագահը նախագահի կինն է, և մենք ուրախ ենք, որ մեր ամուսինների միջև այս հարաբերությունները շարունակվում են»։ Փաստորեն հեգնանքը հասկացել … Read more

Նիկոլը Հայաստանը սարքում է մեզ բազառ, էդ ներդրումներից գալիս է Եռաբլուրի արյան հոտը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Ադրբեջանի ընդդիմությունը խոստացել է երկրի անդամակցություն ՀԱՊԿ-ին՝ իր թեկնածուի հաջողության դեպքում․ Ադրբեջանի ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել

Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է բացահայտել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի վերաբերյալ աղմկահարույց գործով․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Գործով մյուս մեղադրյալների թվում են նախկին առաջին փոխվարչապետ Աբբաս Աբբասովը և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին։ Ըստ գերատեսչության՝ երեքն էլ և մյուս մեղադրյալները, ըստ հավաքված նյութերի, գործել են օտարերկրյա հետախուզական գործակալությունների օգնությամբ։ Ըստ … Read more

TRIPP-ն ընդմիշտ կփոխի Հարավային Կովկասը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն ամուր հիմք դրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և ընդհանուր տնտեսական աճի համար․ գրել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը, որն ուղեկցել է Վենսին Հարավային Կովկաս կատարած նրա շրջագայության ժամանակ։ «Ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին (TRIPP) ընդմիշտ կփոխի տարածաշրջանը։ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի … Read more

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խուսափեն էյֆորիայից Վաշինգտոնի հետ հարաբերություններում. փորձագետ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խուսափեն էյֆորիայից Վաշինգտոնի հետ հարաբերություններում: Այս մասին նշել է վրացի փորձագետ Պետրե Մամրաձեն Взгляд թերթի հետ զրույցում՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի Բաքու և Երևան կատարած այցը։ «Իհարկե, ԱՄՆ-ն ունի կոնկրետ շահեր։ Օրինակ՝ էներգետիկ համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ։ Եվ, իհարկե, Ռուսաստանը չի կարող չմտահոգվել այս հարցով։ Ահա թե ինչու՝ … Read more