Փաստորեն հեգնանքը հասկացել են․ Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահի խոսքը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է.

«Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին։ 

AzTV-ն Վենսի մեկնաբանությունները անգլերենից թարգմանել է որպես. «Ես գիտեմ, որ առաջին փոխնախագահը նախագահի կինն է, և մենք ուրախ ենք, որ մեր ամուսինների միջև այս հարաբերությունները շարունակվում են»։

Փաստորեն հեգնանքը հասկացել են, ու դա իրենց դուր չի եկել, այն աստիճան, որ մոնտաժել են խոսքը»։

Հիշեցնենք, որ Վենսը համատեղ ասուլիսին ասել էր․ «Որքան հասկացա՝ Ադրբեջանում փոխնախագահը նաև նախագահի կինն է, հույս ունեմ դա երկրորդ տիկնոջը մտքեր չի հուշի․․․»։

Leave a Comment