Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խուսափեն էյֆորիայից Վաշինգտոնի հետ հարաբերություններում. փորձագետ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խուսափեն էյֆորիայից Վաշինգտոնի հետ հարաբերություններում: Այս մասին նշել է վրացի փորձագետ Պետրե Մամրաձեն Взгляд թերթի հետ զրույցում՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի Բաքու և Երևան կատարած այցը։ «Իհարկե, ԱՄՆ-ն ունի կոնկրետ շահեր։ Օրինակ՝ էներգետիկ համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ։ Եվ, իհարկե, Ռուսաստանը չի կարող չմտահոգվել այս հարցով։ Ահա թե ինչու՝ ես կոչ եմ անում նրանց լինել պրագմատիկ, ուշադիր մտածել յուրաքանչյուր քայլի մասին և չկրկնել անցյալի սխալները»,- ընդգծել է Մամրաձեն։

Նա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել մշակել Վաշինգտոնի հետ իրենց հարաբերությունների հստակ ճանապարհային քարտեզ, որը «կվերացնի չափազանցված սպասումները»։

Leave a Comment