Ադրբեջանական քարոզչությունը շարունակում է ատելություն սերմանել Հայաստանի խաղաղության ձգտման ֆոնին

Armenianweekly.com Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, որի գագաթնակետը 2020 թվականին Արցախում ռազմական գործողություններն էին, ուղեկցվեց ակտիվ տեղեկատվական պատերազմով։ Քաղաքական բարձր լարվածության պայմաններում Բաքուն և Անկարան օգտագործել են ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերը և այլ հարթակներ՝ թուրքալեզու լսարանին մոբիլիզացնելու, իրենց գործողություններն արդարացնելու և հայ հասարակությանը վարկաբեկելու համար։ Նման պայմաններում ամենատարածված մարտավարություններից են ֆեյքերն ու ապատեղեկատվությունը՝ հասարակությանը, մասնավորապես՝ հայկականին, … Read more

Փաստերի հիշեցում․ քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում – Live News

Փաստերի հիշեցում… Ուղիղ երեք տարի առաջ, 2023-ի հունվարի 10-ին Ալիևն ասել է, որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին»։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան, որ ոչ միայն Շուշին, Հադրութը, Ասկերանն ու Մարտակերտը, Մարտունին, Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին, այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը։ Այս ամենը … Read more

Ադրբեջանական «Բասարգեչար» գինիու պիտակին Գեղարքունիքի մարզն է․ փաստաբան

Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, որը լայնորեն վաճառվում է ասիական և ամերիկյան շուկաներում․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ «Գինու պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «արևմտյան ադրբեջան», Սևանա լիճը՝ որպես «Գոյչա», մեր հայրենի Մարտունին, որը քարտեզում կոչում են Ղարանլուխ, իմ ծննդավայր Վարդաձոր գյուղն Ադամխան անունով է ներկայացված։ Դուք … Read more

Ինչու Ադրբեջանում Ալիևը չի արժանանում Մադուրոյի ճակատագրին

Tempi.it. Էթնիկ զտումների և քարոզչության միջև՝ Ադրբեջանի բռնապետը վերաշարադրում է պատմությունը՝ նավթով երաշխավորված անպատժելիության պայմաններում Նավթային բռնապետ Ալիևը չի ձերբակալվի, չի առևանգվի կնոջ՝ Ադրբեջանի փոխնախագահի հետ, ինչպես դա տեղի ունեցավ «գծից դուրս գտնվող» այլ վարչակարգերի պարագայում։ Նա չի ենթարկվի այն պատժամիջոցներին, հակաքայլերին ու բարոյական ներկայացումներին, որոնք Արևմուտքը նախատեսում է, օրինակ, Վենեսուելայի նախագահ Մադուրոյի համար։ Ալիևին, … Read more

Նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանից ուղարկվել է Հայաստան

Նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանից ուղարկվել է Հայաստան, հայտնում են ադրբեջանական կայքերը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բաքվից մեկնել է 1742 տոննա AI-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք տեղափոխող 48 վագոնանոց գնացք, որը կանցնի Վրաստանով։ Վրաստանը վճար կգանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ խմբաքանակի համար։

Ադրբեջանի բանակի կարողությունների մեծացումը մեր գործընկերության կարևոր ուղղություններից է. ՆԱՏՕ

Հունվար 09,2026 16:00 «Ազատություն». «Ադրբեջանական բանակի կարողությունների մեծացումը Բաքվի հետ մեր գործընկերության կարևոր ուղղություններից մեկն է», – APA գործակալության հետ զրույցում նշել է Հարավային Կովկասում դաշինքի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։ Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի նպատակներից ևս մեկը ՆԱՏՕ-ի ուժերի և Ադրբեջանի զինված ուժերի «համատեղելիության ամրապնդումն է»։ «Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերն է։ Բաքուն անդամ պետություններից շատերի հետ … Read more

Ալիևը հայտարարում է, որ միջազգային իրավունք չկա, իսկ Հայաստանի նկատմամբ պատերազմը չշարունակելը փորձում որպես բարի կամքի դրսևորում ներկայացնել. Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Հունվարի 5-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեք ժամանոց հարցազրույց էր կազմակերպել տեղական լրատվամիջոցների հետ։ Սա արդեն ավանդական դարձած հարցազրույցի ձևաչափ է, որով Ադրբեջանի ղեկավարը մեկնարկում է տարին։ Հարցազրույցի շրջանակում երևում են Ադրբեջանի նպատակները, դիվանագիտական խաղերը, նաև՝ թույլ կողմերը։ Կարճ անդրադառնամ շատ երկար հարցազրույցին՝ հիմնական … Read more

Հրատապ. 2026-ին Հայաստանի վերացման սպառնալիքը մեծ է. Թրամփի CORE 5 ծրագիրը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Թրա՛մփ, թույլ մի՛ տվեք, որ Ադրբեջանն օկուպացնի ՀՀ տարածքները. Թաթոյանի հոդվածը The Washington Times-ում

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times ամերիկյան հայտնի պարբերականում։ Հոդվածը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիային։ Ներկայացնում ենք հոդվածի ամենակարևոր թեզերը․ Ադրբեջանը 2021 թվականից օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերից ավելի քան 200 քառ․ կմ տարածք։ Օկուպացիայի հետևանքով սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, զրկված է ապրուստ վաստակելու միջոցներից։ Երեխաները դպրոց են հաճախում ադրբեջանական զինված ուժերի թիրախի տակ։ … Read more

Արդյո՞ք այս իշխանությունն ի վիճակի է արդյունավետ առաջնորդելու մեր երկիրը. սահմանադրագետ

Սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը գրել է. «Օրեր առաջ տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը շեշտեց՝ չկա միջազգային իրավունք, կա միայն ուժի իրավունք։ Միջազգային իրավունքի բացակայության մասին խոսող երկրի ղեկավարի հետ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն, այն էլ՝ Հայաստան–Ադրբեջան ուժերի ներկայիս դասավորվածության պայմաններում, պատրանք է և լավագույն դեպքում՝ ինքնախաբեություն։ Ակնհայտ է, որ Ալիևի համար Հայաստանի հետ … Read more