Հունվար 09,2026 16:00
«Ազատություն». «Ադրբեջանական բանակի կարողությունների մեծացումը Բաքվի հետ մեր գործընկերության կարևոր ուղղություններից մեկն է», – APA գործակալության հետ զրույցում նշել է Հարավային Կովկասում դաշինքի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի նպատակներից ևս մեկը ՆԱՏՕ-ի ուժերի և Ադրբեջանի զինված ուժերի «համատեղելիության ամրապնդումն է»։
«Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերն է։ Բաքուն անդամ պետություններից շատերի հետ համագործակցում է տարբեր ասպարեզներում՝ բարեփոխումներ անվտանգության և պաշտպանության ոլորտներում, պայքար ահաբեկչության դեմ և կիբեռանվտանգություն», – նշել է Վիննիկովը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: