ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ֆոնին Վրաստանի տարանցիկ հզորությունների թուլացման մասին պնդումներն անհիմն են․ Կոբախիձե

Վերջին 5 տարիների ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումները 7 անգամ աճել են․ Imedi LIVE–ի ուղիղ եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա նաև նշել է, որ Վրաստանի տարանցիկ հզորությունների թուլացման մասին պնդումներն անհիմն են և չեն արտացոլում իրականությունը։ «Մենք ողջունում ենք մեր հարևանների միջև հարաբերությունների վերականգնումը և նրանց միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Ինչ վերաբերում է … Read more

Դավոսում Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել գործընկերների հետ. անդրադարձել են առկա մարտահրավերներին դիմակայության նպատակով անհրաժեշտ քայլերի նախաձեռնություններին

Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի, Քուվեյթի էներգետիկայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարար Սոբեհ Ալմուխազիմի, Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Չարլզ Հաջի, բելառուս քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդհանուր զարգացումներին, խաղաղության … Read more

Բենզալցակայաններում վաճառվող ադրբեջանական բենզինն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին․ Արմեն Կոտոլյան

Հայաստանյան բենզալցակայաններում վաճառվող ադրբեջանական բենզինի խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգի բոլոր պահանջներին. այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։ «Այսինքն՝ որակական առումով որևէ խնդիր չի եղել։ Բենզալցակայաններում տեսչական մարմնի ստուգումների ընթացքում մենք ընդհանրապես տեղյակ չենք լինում, թե տվյալ լցակայանում որ երկրից է ներմուծվել բենզինը։ Այսինքն՝ տեսչական մարմնի աշխատանքն է … Read more

Հայաստան են տեղափոխվել Արցախում բնակվող 10 հայեր և 1 ռուս

Հայաստան են տեղափոխվել Արցախում բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ Հայաստանի քաղաքացի, այս մասին տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների … Read more

Ի՞նչ կնշանակեր Իրանի ռեժիմի փլուզումը Հայաստանի և Ադրբեջանի համար. OC Media

Նույնիսկ եթե բողոքի ներկայիս ալիքը չկարողանա տապալել Թեհրանի երկարատև ռեժիմը, վերջին շաբաթներն ընդգծեցին Իրանի Իսլամական Հանրապետության խոցելիությունը: Քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանի հյուսիսարևմտյան շեմին, իսլամական հանրապետության անկումը կարող է դրամատիկ փոփոխություններ առաջացնել Կովկասում. գրում է OC Media-ն: Այաթոլլահի ռեժիմի ճգնաժամը կարող է լուրջ ժողովրդագրական հետևանքներ ունենալ Կովկասի համար: Մոտ տեղակայման և էթնիկ … Read more

Համաշխարհային ավիացիան այժմ հույսը դնում է Կովկասով անցնող և պատերազմական գոտիների միջև գտնվող 85 մղոնանոց միջանցքի վրա․ The Telegraph

Եվրոպայից Հեռավոր Արևելք թռչող ավիաընկերությունները կախված են Կովկասի վրայով անցնող 85 մղոնանոց անկայուն օդային միջանցքից, որը, ըստ օդային երթևեկությունը կառավարող մարմնի, վտանգված է «հակաավիացիոն զենքի հնարավոր կիրառման և հնարավոր ռազմական գործողությունների» պատճառով. գրում է The Telegraph-ը։ Ինչպես նշվում է, 2022 թվականից ի վեր Ռուսաստանի օդային տարածքը փակ է արևմտյան ավիաընկերությունների համար, և շատ օպերատորների խորհուրդ … Read more

Ստացվում է՝ նույնիսկ ՀՀ պետական հետախուզական մարմինն է արձանագրում, որ Ադրբեջանի քաղաքականության հիմքում, մեծ հավանականությամբ, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնության օրակարգն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո, Ադրբեջանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն աճել է: Առաջին հերթին տարօրինակ թվացող այս արձանագրումն, իհարկե, ճշմարտություն է և դա որպես փաստ արձանագրում են նաև այն մասնագետները, … Read more

Ինչպես են ձեւավորվել Հայաստանի եւ ԱՄՆ-ի 26% եւ 74% բաժնեմասերը, ո՞ր տնտեսական, իրավական հիմնավորումներով. «Ազգ»

Մերոնք, ինչպես միշտ, իրենց ամպլուայի մեջ են` ներքաղաքական տուրեւառով են զբաղված, ճիշտ այնպես, ինչպես 2020 թվականի պատերազմից օրեր առաջ: Ու չգտնվեց մեկը, որ Իրանի հետ կապված վիճակի մասին հարց ուղղի պատասխանատու պաշտոնյաներին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Դե հա` արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում այս տարի Ադրբեջանի կողմից էսկալացիան գրեթե անհավանական է որակել, փափուկ բարձ դնելով մեր … Read more

Ադրբեջանի և Հայաստանի բնական ռեսուրսներին հասանելիությունն ամրապնդում է ամերիկայի դիրքերը Չինաստանի դեմ․ Forbes

Անցած տարվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջնահերթություն է տվել դաշնային ծախսերի կրճատմանը, ԱՄՆ սահմանային անվտանգության ամրապնդմանը, արտասահմանյան ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանմանը և ԱՄՆ ազգային անվտանգության բարձրացմանը։ Մեկ այլ տարածաշրջան, որտեղ Թրամփը փորձել է բարելավել արտաքին, առևտրային և էներգետիկ հարաբերությունները՝ Չինաստանի դեմ Ամերիկայի դիրքերը ամրապնդելու համար, եղել է Կովկասը․ գրել է Forbes-ը։ Պարբերականը հիշեցրել է … Read more

Սուտ 53. «Ադրբեջանից Հայաստան բենզինի ներմուծումը մեր երկու պետությունների միջև կնքված խաղաղության առաջին քայլերն են»

Սկիզբը՝ այստեղ: Իրականությունը մեկն է ու անքննելի․ սա դարձավ նվաստացման, ոչ թե հաշտության խորհրդանիշ Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները փորձեցին ներկայացնել Ադրբեջանից Հայաստան բենզինի ներմուծումը որպես «խաղաղության քայլ»։ Սա ներկայացվեց որպես տնտեսական համագործակցության սկիզբ, հարաբերությունների մեղմացում, ապագայի ճանապարհ։ Բայց իրականությունը լրիվ այլ է։ Խաղաղությունը չի սկսվում մի քանի դրամ էժան բենզինով, երբ վերքը դեռ բաց է։ … Read more