Հայաստան են տեղափոխվել Արցախում բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ Հայաստանի քաղաքացի, այս մասին տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,-գրել է Թորոսյանը։