Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանում

Ծնեբեկի արտադրությամբ զբաղվող «Davtyan Farm» ընկերությունը ծնեբեկի առաջին խմբաքանակն է արտահանել Սինգապուր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Եվրամիության դեսպանատունը՝ հայտնելով, որ ԵՄ ֆինանսավորմամբ գործող «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության ներքո իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագրի շրջանակում «Davtyan Farm» ընկերությունը հնարավորություն է ստացել իր արտադրանքը ներկայացնելու Սինգապուրում կայացած սննդի և խմիչքների միջազգային ցուցահանդեսում։ Նշվում … Read more

Դավոսում Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել գործընկերների հետ. անդրադարձել են առկա մարտահրավերներին դիմակայության նպատակով անհրաժեշտ քայլերի նախաձեռնություններին

Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի, Քուվեյթի էներգետիկայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարար Սոբեհ Ալմուխազիմի, Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Չարլզ Հաջի, բելառուս քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդհանուր զարգացումներին, խաղաղության … Read more