Խանումյան․ Ալիևը գրեթե չթաքցրեց, որ տեղի է ունենում ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի ենթարկման գործընթաց

7 հունվարի 2026 – 13:34 AMT PanARMENIAN.Net – Քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցին, գրել է, որ «Իլհամ Ալիևը շատ պարզ ու բաց խոսեց տարածաշրջանում ստեղծված իրականության մասին՝ նա գրեթե չթաքցրեց, որ տեղի է ունենում ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի ենթարկման գործընթաց»։ «Բոլոր հարցերը լուծվել են այնպես, ինչպես մենք … Read more

Արձաթե զարդատուփ և հեծանվային սաղավարտ․ Ինչ նվերներ է հայտարարագրել վարչապետը – Նորություններ 07.01.2026

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը տարեսկզբին արդեն իսկ Նվերների ռեեստր է ներկայացրել 3 նվեր։ Դեկտեմբերի 10-ին պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Այցի շրջանակներում քաղաքապետը Փաշինյանին նվիրել է 108 հազար 675 դրամ արժեքով «Greggio Italy» ապրանքանիշի արձաթե զարդատուփ։ Գերմանիա կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր նաև … Read more

Մահացել է Ռոնալդ Ռեյգանի որդին

80 տարեկանում մահացել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի որդին՝ Մայքլ Ռեյգանը: Նրա մահվան մասին ABC News-ին հայտնել է ընտանիքը։ Young America’s Foundation կազմակերպության ներկայացուցիչների հաղորդմամբ՝ Ռեյգանը մահացել է քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։ Մայքլը ճանաչում է ձեռք բերել որպես քաղաքական մեկնաբան, գրքերի հեղինակ և հրապարակախոս:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարները խոչընդոտել են արդարադատության իրականացմանը ՀՀ-ում. ՀՔԱՎ

Ավելի քան ութ տարի տևած դատավարական գործընթացի ընթացքում Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործը ուղեկցվել է արդար դատաքննության և մի շարք հիմնարար իրավունքների խախտումներով, ինչի պայմաններում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը չի դադարել հետևողականորեն պաշտպանել տուժողի իրավունքները և պահանջել, որպեսզի գործի քննությունը իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան։ 2025 թվականի նոյեմբերի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազություն հանցագործության … Read more

Երևանում բախվել են «Մերսեդես»-ն ու «Տեսլա»-ն. կա տուժած — MediaNews

Հունվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Տեսլա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «Տեսլա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խաչմերուկում տեղադրված երկաթե սյանը։ Վթարի փաստով … Read more

«Գերիների, անհետ կորածների հարցում պետք է լինի պետության ակտիվ ներգրավվածություն, որոշ գործընթացների պետք է տրվի թափանցիկություն, հանրայնացում». Սիրանուշ Սահակյան

Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին, պատանդներին հայրենիք վերադարձնելու հարցը շարունակում է մնալ հայ հասարակությանը մտահոգող խնդիրներից մեկը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը շեշտում է՝ այս խնդրի վերաբերյալ չի կարող խոսել որևէ առաջընթացի մասին, միայն կարող է մատնանշել տեղաշարժեր՝ մեկ ժամանակահատվածը համեմատելով մեկ այլ ժամանակահատվածի հետ։ «Պետք է արձանագրենք, … Read more

Գարեգին Բ–ն սուրբծննդյան ուղերձում խոսել է եկեղեցու դեմ գործադրվող ճնշումների մասին

07 Հունվար, 2026 12:15 Երևանում հունվարի 7-ի ցերեկը, hունվարի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում են …

Չի կարող մեկը բարենորոգել մի բան, առավել ևս՝ եկեղեցին, եթե ինքը բարենորոգման կարիք ունի. Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի նախագահ Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի կողմից այսպես կոչված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» արշավը նման է նրան, որ թմրամոլները հայտարարեն պայքար թմրամիջոցների տարածման դեմ։Չի կարող մեկը բարենորոգել մի բան, առավել ևս՝ եկեղեցին, եթե ինքը բարենորոգման կարիք ունի՝ բարոյական, քաղաքական և արժեքային իմաստով։ Փաշինյանի քաղաքական անցյալն ու ներկան լի են որոշումներով … Read more

Թուրքիան պատրաստ է աջակցել երկրաշարժից վնասված հայկական եկեղեցու վերականգնմանը

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է, որ կաջակցի հայկական Սրբոց Քառասուն Մանկանց եկեղեցու վերականգնմանը։ Այդ մասին հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ համայնքային ընդունելության ժամանակ հայտնել է Պոլսո Հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանում գտնվող 19-րդ դարի վերջին կառուցված եկեղեցին վնասվել էր 2023 թվականի փետրվարին թուրք-սիրիական … Read more

Սիրիական բանակը Հալեպի 2 թաղամասերի բնակիչներին կոչ է արել մինչև 15։00-ն հեռանալ տներից

Սիրիական բանակի ռազմական գործողությունների խորհուրդը հայտարարել է, որ Հալեպում քրդական ուժերի բոլոր դիրքերն իրենց օրինական թիրախներն են։ Առավոտից Հալեպում զգուշավոր հանդարտություն է, մերթ ընդ մերթ հրաձգության ձայներ են լսվում․ տեղեկացրել է Հալեպի «Գանձասար» հայկական շաբաթաթերթը։ «Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերում քրդական զինվորական բոլոր դիրքերը մեր օրինական թիրախներն են՝ Հալեպի թաղամասերը վտանգի ենթարկելու և քաղաքացիների սպանության … Read more