Սիրիական բանակի ռազմական գործողությունների խորհուրդը հայտարարել է, որ Հալեպում քրդական ուժերի բոլոր դիրքերն իրենց օրինական թիրախներն են։
Առավոտից Հալեպում զգուշավոր հանդարտություն է, մերթ ընդ մերթ հրաձգության ձայներ են լսվում․ տեղեկացրել է Հալեպի «Գանձասար» հայկական շաբաթաթերթը։
«Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերում քրդական զինվորական բոլոր դիրքերը մեր օրինական թիրախներն են՝ Հալեպի թաղամասերը վտանգի ենթարկելու և քաղաքացիների սպանության պատճառ դառնալու հետևանքով։ Այդ շրջանների բնակչությանը կոչ ենք անում հեռանալ բախումների վայրերից՝ տեղափոխվելով ավելի ապահով վայրեր։ Այդ շրջանների տարհանման համար 2 անցակետ է բացվել՝ Աուարետ և Շարեհ Զհուր կոչվող հատվածներում։ Բնակիչներին կոչ են արել մինչև 15։00-ն դուրս գալ այդ շրջաններից։