OVIOտվյալների մշակման կենտրոնը և IDBank-ը ռազմավարական համագործակցություն են սկսել

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ OVIO տվյալների մշակման կենտրոնը և IDBank-ը հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին։ IDBank-ը տեղակայել է բարձր մատչելիություն ունեցող և աղետակայուն սերվերային ենթակառուցվածքի մի մասը OVIO ընկերության ժամանակակից տվյալների մշակման կենտրոնում՝ նպատակ ունենալով բարձրացնել իր Տեղեկատվական համակարգերի հուսալիությունը, ավտանգությունն ու անխափան գործունեությունը։ Այս համագործակցությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի ֆինանսական ոլորտի համար, քանի որ … Read more

Ֆրանսիայում բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ կառավարության բյուջետային քաղաքականության

Փարիզում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ընդդեմ Ֆրանսիայի կառավարության բյուջետային քաղաքականության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես…

Հրապարակված բանակցային փաստաթղթերն ի վնաս Փաշինյանի են. Վահե Հովհաննիսյան

Պատահականություն էր, թե ոչ, բայց բանակցային տասնամյակների պատմությունը իշխանությունները հրապարակեցին այն օրը, երբ ԵՄ Գերագույն հանձնակատար Մարթա Կոսը հայտարարում է, թե ԵՄ-ն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ TRIPP-ին հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Այն TRIPP-ի, որն անցնում է բացառապես Հայաստանի տարածքով, ու բանակցություններում Հայաստան չկա։ Ի՞նչ է բանակցում մեր տարածքի մասին Ադրբեջանի և Թուրքիայի … Read more

Հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը՝ մասամբ

Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։ Հրապարակվել են հետևյալ փաստաթղթերը՝ ԵԱՀԿ ՄԽ առաջարկներ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ … Read more

ՀՊԼ․ Նոան և Վանը չպարզեցին հաղթողին — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 15-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Վանի» հետ (0-0)։ Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Վանը» ավարտեց իր ելույթները 2025 թվականին, սակայն «Նոան» դեռ երեք հանդիպում ունի դեկտեմբերին։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը նախ դեկտեմբերի 6-ին ՀՊԼ-ի երկրորդ տուրից հետաձգված … Read more

Կտրիճ Ներսիսյանը սիրո հետ կապ չունի, ընչաքաղց է․ խնդիրը լուծելու պատմական պահն է

«Համաձայն չեմ այն ձևակերպման հետ, թե  իշխանությունների ու մի քանի բարձրաստիճան հոգևորականների միջև հակամարտություն կա։ Այդպիսի հակամարտություն չկա։ Կա Հայ առաքելական եկեղեցու հոտի ընդվզում ընդդեմ հոգևոր իշխանության ամենաթողության, և դա պետք է հանգուցալուծվի»,- Civic.am-ի տաղավարում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։ Հարությունյանի դիտարկմամբ՝  վերջին տասնամյակներում, հատկապես Գարեգին Առաջինի մահվանից հետո, մեր հոգևոր … Read more

Երևանցիները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը

Երևանցիներն ականատես կլինեն այս տարվա վերջին գերլուսնին․ հաջորդ նման երևույթը կդիտվի 17 տարի հետո ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը։  Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը տիեզերքը նոր աստղագիտական ​​նվեր կառաջարկի։ Երկրաբնակները կկարողանան դիտարկել տարվա երրորդ և վերջին գերլուսինը։ Սակայն մասնագետները պարզաբանում են, որ աստղագիտության … Read more

Փաշինյանը թաքցնում է 2019 թվականին կարգավորման առաջարկին ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչն է´լ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը

Շնորհավորում եմ մեր հանրությանը: 2021 թվականից սկսած մեր պայքարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման 2019 թվականի հունիսի պլանի հրապարակման պահանջով վերջապես բավարարված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «Մեր հանրության, քաղաքական ուժերի ճնշման ներքո պարտադրեցինք իշխանություններին հրապարակել կարգավորման չհրապարակված պլանները: Մենք դրեցինք Նիկոլ Փաշինյանին ծանր երկընտրանքի առաջ. չհրապարակել իրեն առաջարկած կարգավորման … Read more

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

Դեկտեմբերի 5-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը, ժամանակավորապես կփակվեն ծածկոցներով: #Երթևեկության փոփոխություն