Կտրիճ Ներսիսյանը սիրո հետ կապ չունի, ընչաքաղց է․ խնդիրը լուծելու պատմական պահն է

«Համաձայն չեմ
այն ձևակերպման հետ, թե  իշխանությունների ու
մի քանի բարձրաստիճան հոգևորականների միջև հակամարտություն կա։ Այդպիսի հակամարտություն
չկա։ Կա Հայ առաքելական եկեղեցու հոտի ընդվզում ընդդեմ հոգևոր իշխանության ամենաթողության,
և դա պետք է հանգուցալուծվի
»,- Civic.am-ի
տաղավարում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ վարչության անդամ Արայիկ
Հարությունյանը։

Հարությունյանի դիտարկմամբ՝  վերջին տասնամյակներում, հատկապես Գարեգին Առաջինի
մահվանից հետո, մեր հոգևոր դասը դեգրադացվել է, ընկղմվել տարբեր արատների մեջ, մաս
կազմել 90-ականներից ձևավորված հանցավոր ռեժիմների
: «Կամ առնվազն չի ընդզվել այն ապօրինությունների ու  իրավունքների խախտումների դեմ, որոնք կային մեզանում՝
սկսած սպանություններից, մարդու իրավունքների խախտումներից, հոտի տարբեր ներկայացուցիչների
նկատմամբ հետապնդումներից։ Դա հանգեցրեց մի իրավիճակի, երբ այլևս հնարավոր չէր հանդուրժել
նման երևույթները։ Հանգուցալուծումը պարզ է՝ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, և նա
հեռանալու է։ Թե դա ոնց տեղի կունենա՝ կախված է նաև Կտրիճ Ներսիսյանից, որովհետև նա
պետք է գիտակցի, որ այս կերպ մեծ հարված է հասցնում Հայ առաքելական եկեղեցուն
»,- նկատեց նա։

Մեջբերելով արքեպիսկոպոսների հայտարարությունից մի հատված, որում
նշված է՝ ի սեր եկեղեցու, ի սեր ժողովրդի, Հարությունյանը ասաց
. «Առիթ եմ ունեցել հանդիպելու Կտրիճ Ներսիսյանի հետ, այդ մարդը
սիրո հետ որևէ կապ չունի, ընչաքաղց, նեղ ընտանեկան ու անձնական շահերով առաջնորդվող
մարդ է։ Եղբայրը, եղբոր որդին, գյուղացիները՝ բարձրաստիճան հոգևորական։ Մեր ընտանիքի
անդամները պաշտոն չունեն, բայց հետապնդվում են լրագրողների կողմից, ինչո՞ւ իրենց ցեղը
չեն հետապնդում, հարցնում՝ ի՞նչ եք արել եկեղեցու հետ. ուզուրպացրել եք այն
»։

Խոսելով այն դիտարկումների մասին, թե Կտրիճ Ներսիսյանը կսպասի
մինչև 2026 թվականի ընտրությունների ավարտը՝ հույս ունենալով, որ իշխանություն կփոխվի,
մեր զրուցակիցը նկատեց
. «Ինքը շատ լավ գիտի,
որ ՔՊ-ն վերընտրվելու շատ մեծ շանսեր ունի։ Չէի ասի, որ ինքն այդքան անխելք մարդ է,
խելքն այնքան հասնում է, որ գիտակցի՝ 2026-ի հունիսին շատ բան չի փոխվելու։ Պրոցեսները,
սակայն, արագացել են, և ես կարծում եմ, որ հանգուցալուծումը հնարավորինս արագ կլինի
»։

 

Այլ թեմաների շուրջ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան

 

Leave a Comment