Իրավապահները խուզարկել են Արշակ արքեպիսկոպոսի հարազատների տները

Արշակ արքեպիսկոպոսի քեռու ընտանիքը նույնպես հայտնվել է իրավապահների թիրախում, ահազանգում է սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը: Նրա տեղեկությամբ՝ երեկ առավոտյան խուզարկել են Մայր Աթոռի դիվանապետի քեռակնոջ տունը, զուգահեռ՝ ուժայինները նաև սրբազանի զարմուհու՝ ընտանիքի հետ առանձին ապրող քեռու դստեր տուն են մտել: «Առգրավել են բոլոր հեռախոսները և համակարգիչները՝ առանց որևէ պատճառաբանության, ընդ որում՝ պարտադրել, պահանջել են նաև, … Read more

ԵՄ-ն համաձայնեցրել է ռուսական գազից հրաժարվելու մեխանիզմը

Եվրամիությունը մշտական ներկայացուցիչների մակարդակով համաձայնեցրել է REPowerEU ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականի ավարտը ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելու մասին վերջնական փոխզիջումային տեքստը: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Դանիայի մամուլի ծառայությունը: Կոպենհագենը մինչև 2025 թվականի վերջը նախագահում է ԵՄ խորհրդում։ ԵՄ անդամ 27 երկրից 25-ը հաստատել են օրենքի տեքստը, ներառյալ Ռուսաստանից հեղուկացված բնական գազից … Read more

Մեզ պետք է այնպիսի ղեկավար, որը կպահպանի մեր հողի ամեն սանտիմետրը. հարցում Սյունիքում

Երկրին պետք է այնպիսի ղեկավար, որը կկարողանա պաշտպանել երկրի սահմանները։ Այս մասին ասել են Սյունիքի մարզում անցկացված հարցման մասնակիցները՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի ղեկավար է անհրաժեշտ Հայաստանին՝ խաղաղ ապրելու և երկրի անվտանգությունն ապահովելու համար։ «Մեզ պետք է ղեկավար, որ կպահպանի մեր հողի ամեն սանտիմետրը»,- նշել են սյունեցիները։ Ըստ մարզի բնակիչների՝ ապագա ղեկավարը պետք է իմաստուն … Read more

Եվրոպացի պաշտոնյան փշաքաղվեց՝ Հայաստանը հուսալի գործընկեր ներկայացնելու պահին

10 Դեկտեմբերի, 2025 Գերմանիայում Փաշինյանը արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում մասնակցում է քննարկման, որի մի քանի ուշագրավ հատված ներկայացնում ենք հանրությանը․ ԵՄ պաշտոնյան արձագանքելով Փաշինյանի ելույթին, ասում է հետևյալը․ «Ես կարծում եմ, որ մենք հիմա մեր տեսանկյունից՝ եվրոպական տեսանկյունից, մենք, այսպես ասենք՝ աշխարհ-ռազմավարական ներդաշնակեցման վերջնակեցման փուլում ենք Հայաստանի հետ։ Հանդգնեմ ասել այսպես՝ հետխորհրդային դարաշրջանն ավարտված է, … Read more

Եվրոպացի առաջնորդները Թրամփի հետ քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը

Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները համաձայնել են շարունակել աշխատանքը Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու խաղաղության ծրագրի վրա. Sky News-ի փոխնցմամբ՝ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի մամուլի խոսնակը եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո : «Առաջնորդները քննարկել են ԱՄՆ-ի գլխավորությամբ ընթացող բանակցությունների շուրջ վերջին զարգացումները և ողջունել Ուկրաինայի համար … Read more

Դեկտեմբերի 17-ին ԵԽ-ում կքննարկվի Վրաստանի հարցը

10 Դեկտեմբեր, 2025 20:12 Միջազգային Դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանը կանցկացնի քննարկում «Վրաստանում խորացող ժողովրդավարական ճգնաժամը» թեմայով։ Քննարկման ընթացքում կներկայացվեն Եվրախորհրդարանի պատգամավորների, հանձնաժողովի և խորհրդի հայտարարությունները Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նոյեմբերի 26-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը նշել էր, թե շատ հավանական է, որ դեկտեմբերյան Եվրոպական խորհրդի նիստում ԵՄ … Read more

Aurora News | Նիկոլ Փաշինյանը ժամանել է Համբուրգ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիա պաշտոնական այցի երկրորդ օրը ժամանել է Համբուրգ։ Ինչպես Համբուրգից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետի առաջին կանգառը լինելու է Համբուրգի սենատը։ Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, որից հետո ՀՀ վարչապետը կմեկնի Համբուրգի առևտրի պալատ։ Այնտեղ նախատեսված է հանդիպում գործարարների հետ։ Վարչապետի պաշտոնական այցը կավարտվի տեղի … Read more

Aurora News | Ուժգին հրդեհ է բռնկվել Սանկտ Պետերբուրգի շուկայում

Ուժգին հրդեհ է բռնկվել Սանկտ Պետերբուրգի շուկաներից մեկում: Ականատեսների խոսքով ՝ Դիբենկո 16 հասցեում գտնվող շենքը հրդեհվել է ավելի քան մեկ ժամ առաջ ։ Հրդեհի մակերեսը կազմում է 300 քմ: Շուկայի հարակից փողոցները փակ են։ Տեղացիները լսել են նաև պայթյունների ձայներ, ենթադրաբար դրանք գազաբալոններ են ։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան, մարդկանց տարհանել են:

Aurora News | ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցն են քննարկել ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարները։ Միխայիլ Գալուզինի և Սամիր Շարիֆովի բանակցությունները կայացել են դեկտեմբերի 8-11-ը Բաքվում ռուս-ադրբեջանական խորհրդակցությունների ընթացքում, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Մանրամասն քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր, ներառյալ՝ ադրբեջանա-հայկական կարգավորումը և այդ գործընթացին ռուսական կողմից հնարավոր աջակցությունը ՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի … Read more

Aurora News | Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի դեմ ռազմական սպառնալիքը կաճի. Դանիայի արտաքին հետախուզության ծառայություն

Դանիայի արտաքին հետախուզության ծառայությունը խոստովանել է, որ ՌԴ-ի կողմից հարձակման վտանգ չկա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով գերատեսչության ամենամյա զեկույցի տվյալները։ Ինչպես հոկտեմբերի սկզբին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անհնար է հավատալ, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, դա անհեթեթություն է, որում փորձում են համոզել եվրոպացիներին։ «Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի դեմ ռազմական … Read more