Aurora News | Նիկոլ Փաշինյանը ժամանել է Համբուրգ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիա պաշտոնական այցի երկրորդ օրը ժամանել է Համբուրգ։

Ինչպես Համբուրգից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետի առաջին կանգառը լինելու է Համբուրգի սենատը։

Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, որից հետո ՀՀ վարչապետը կմեկնի Համբուրգի առևտրի պալատ։

Այնտեղ նախատեսված է հանդիպում գործարարների հետ։ Վարչապետի պաշտոնական այցը կավարտվի տեղի հայ համայնքի հետ հանդիպմամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիա էր մեկնել դեկտեմբերի 9-ին։ Վարչապետն այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Այցի շրջանակներում Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի վերաբերյալ հռչակագիրը։

Leave a Comment