Եվրոպացի առաջնորդները Թրամփի հետ քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը

Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները համաձայնել են շարունակել աշխատանքը Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու խաղաղության ծրագրի վրա. Sky News-ի փոխնցմամբ՝ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի մամուլի խոսնակը եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո :

«Առաջնորդները քննարկել են ԱՄՆ-ի գլխավորությամբ ընթացող բանակցությունների շուրջ վերջին զարգացումները և ողջունել Ուկրաինայի համար արդար և երկարատև խաղաղության հասնելու և արյունահեղությանը վերջ դնելու ջանքերը», – ասել է նա։

Սթարմերի խոսնակը հավելել է, որ խաղաղության ծրագրի վրա ինտենսիվ աշխատանքը կշարունակվի առաջիկա օրերին։

«Նրանք համաձայնել են, որ սա կարևորագույն պահ է Ուկրաինայի, նրա ժողովրդի և եվրաատլանտյան տարածաշրջանում համատեղ անվտանգության համար», – նշել է նա։

Leave a Comment