Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ նախագահին և փոխնախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին: «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։ Բարձր եմ գնահատում Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության առկա մակարդակը: Լիահույս եմ, որ փոխվստահության և ավանդական սերտ կապերի վրա խարսխված … Read more

«Սատարում եմ եկեղեցուն, քանի որ Ալիևը մտադիր է քանդել մեր ինքնության պատվարները»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայ առաքելական եկեղեցու առաջիկա եպիսկոպոսական ժողովը կարևոր է ոչ միայն եկեղեցու, այլև՝ Հայաստանի ապագայի համար։ Գարեգին 2-րդ կաթողիկոսն ամեն կերպ փորձում էր խույս տալ Նիկոլ Փաշինյանի հետ առճակատումից, սակայն նախնական վիճակին չի կարող վերադարձ լինել, երբ Փաշինյանը բացահայտել, պայթեցրել է եկեղեցում ունեցած իր բոլոր ականները։ Նախկինում փաստերով … Read more

Մինսկի համանախագահները քեզ առաջարկել են լուծում, որի համաձայն հանրաքվեով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը. Հերթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Փաշինյանը. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ, 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քեզ առաջարկած փաստաթուղթն ուղիղ ասում է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որի ձեւակերպումը սահմանափակված չի լինելու»։ Լսո՞ւմ ես, Մինսկի համանախագահները քեզ առաջարկել են լուծում, որի համաձայն հանրաքվեով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը։ Որոշողն էլ պետք … Read more

Սահակաշվիլի․ Կոբախիձեն սպառնացել է Հայաստանի իշխանություններին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ֆեյսբուքյան էջում գրել է, որ Վրաստանի կառավարության հարաբերությունները լարվել են ոչ միայն Արևմուտքի, այլև Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Սահակաշվիլիի պնդմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանի իշխանություններին խնդրել է սահմանափակել այն վրացական հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք վերջին ամիսներին տեղափոխվել են Երևան։ Նրա խոսքով՝ նախկինում Վրաստանում արևմտյան ֆինանսավորմամբ անցկացվող բազմաթիվ համաժողովներ այժմ … Read more

Բա 2018-ից հետո Նիկոլի պաշտոնական պատասխաններն ո՞ւր են։ Չկա՞ն։ Բա 44-օրյա պատերազմի օրերին պատերազմը կանգնեցնելու առաջարկներն ո՞ւր են. Հարություն Ուլոյան

Հարություն Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թե բա՝ «Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը»։Ու էն որ կեսը Կազիմիրովի կայքից են վերցրել, կեսը ԵԱՀԿ կայքերից։ 1999 թվականի Մեղրիի տարբերակը՝ 2008 թվականի ՀԺ-ում հրապարակվածն են արտատպել, իսկ որպես նախաբան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի 2008-ի ելույթից մեջբերումներ․․․ Ու ԱԺ-ում 2018 թվականի Սերժի ելույթից մի հատված։ 1994 … Read more

Եվրամիությունը մտադիր Է ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալի Քերիմլիի ձերբակալության հարցով կապ հաստատել Բաքվի հետ. Հիպեր

Եվրամիությունը մտադիր Է ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալի Քերիմլիի ձերբակալության հարցով կապ հաստատել Բաքվի հետ՝ հայտնել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտտա Հիպերը: Նրա խոսքով՝ Բրուսելն ակնկալում է, որ Ադրբեջանը կհարգի իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Ըստ նրա՝ մեղադրյալներին պետք է տրամադրվի անկախ իրավաբանական օգնություն … Read more

Բելգիայում ձերբակալվել է ԵՄ նախկին գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին

Քաղաքականություն Բելգիայում ձերբակալվել է ԵՄ նախկին գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Աջակցիր «Ա1+»-ին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության նախկին գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին (2014–2019 թթ.) ձերբակալվել է Բելգիայում՝ ԵՄ ֆինանսների ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ քննության շրջանակում։ Բելգիական իրավապահ մարմինների տեղեկություններով, որոնք փոխանցում է AFP գործակալությունը, Մոգերինին ներկայում գտնվում է կալանքի տակ։ Քննչական գործողությունների շրջանակում անցկացվել … Read more

Ամիօ բանկը՝ Armenian Digital Awards-ի մրցանակակիր

2 դեկտեմբերի 2025 – 17:21 AMT PanARMENIAN.Net – Ամիօ բանկը տարին ավարտում է հաղթանակներով․ Armenian Digital Awards մրցանակաբաշխության ընթացքում բանկի երեք նախագիծ արժանացել է մրցանակների՝ չորս տարբեր անվանակարգերում։ «Քեզ ինչքա՞ն փող ա պետք» սպառողական վարկի արշավը սիրվել է ոչ միայն բանկի հաճախորդների, այլև պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։ Արշավը ճանաչվել է Silver Winner միանգամից երկու անվանակարգերում՝ Best … Read more

«Բանակը հռչակվել է 5-րդական կառույց, այս վիճակի մեղավորը զինվորը կամ սպան չեն, մեղավորն այս իշխանությունն է»․ Տիգրան Աբրահամյան

«ՀՀ քաղաքացու եւ պետության անվտանգության մասին պատկերացումներ կազմելու համար առաջին հերթին դիտարկվում է պետական բյուջեի անվտանգությանը վերաբերվող դրույթները: 2026 թվականի ռազմական բյուջեի մասին կառավարության պատկերացումները երկու զուգահեռ իրականությունում են՝ մի կողմից ֆինանսական եւ մարդկային ռեսուրսի կրճատումների, մյուս կողմից՝ սին խոստումների ու ընտրական ակնկալիքների: Իշխանությունը երկրի անվտանգության ապահովման հիմքում դրել է երկու սկզբունք՝ սպառնալիքներն ամեն գնով … Read more