Ձեր կուսակցության ղեկավարը ո՞ւր ա փախել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Աննա Գրիգորյանին

Իմ քայլով եկավ դարձավ պատգամավոր, հետո քաղաքականապես միացավ Վահե Հակոբյանին՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը դիմելով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին։ «Հետաքրքիրն այն է, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը հետախուզման մեջ է, հիմա հարց տիկին Գրիգորյան, ինչի՞ է Ձեր կուսակցության ղեկավարը փախած, հիմա … Read more

Աջակցությունս եմ հայտնում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին․ սա ոչ այլ ինչ է, քան պետական տեռոր․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ինչպես հայտնի է, Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրում: Այս իրադարձությունից առաջ իշխանությունն անցել է ճնշումների: Քիչ առաջ քննչական կոմիտեում ԱԱԾ կողմից Արշակ Սրբազանի կալանավորումը դրա վառ դրսևորումն է: Սա հստակ քաղաքական հրահանգ է: Սրբազանը շինծու տեսանյութերի հրապարակումից հետո հայտնել էր, … Read more

Արշակ Սրբազանի ձերբակալությունը Փաշինյանին անհրաժեշտ է իր քաղաքական օրակարգի համար․ Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձել է Արշակ Սրբազանի ձերբակալությանը․ «Արշակ սրբազանին ձերբակալելը Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունի: Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդումը, նրա ձերբակալումն ու կալանավորումը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է իր քաղաքական օրակարգի համար: Կեղտոտ քարոզչությամբ նախ ընտրում է իրեն հարմար թիրախներ ու անընդհատ դրանց հարվածում, ամեն ինչ անում վարկաբեկելու համար: … Read more

Aurora News | Զախարովան անօրինական է համարել Լոնդոնի սահմանած պատժամիջոցները ՌԴ Գլխավոր շտաբի վարչության նկատմամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Մեծ Բրիտանիայի կողմից Գլխավոր շտաբի գլխավոր վարչության հանդեպ սահմանված նոր պատժամիջոցները՝ դրանք որակելով որպես անօրինական և անհիմն։ Զախարովայի խոսքով՝ սահմանափակումները վերաբերում են ինչպես գերատեսչությանը, այնպես էլ 11 անձանց, որոնք, ըստ Լոնդոնի, կապ ունեն այդ կառույցի հետ։ Դիվանագետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան այդ քայլը իրականացրել … Read more

Սլովակիան և Հունգարիան ԵՄ դատարանում կբողոքարկեն ռուսական գազի գնումներից հրաժարվելու՝ Եվրոպական հանձնաժողովի որոշումը

Սլովակիան և Հունգարիան մտադիր են Եվրամիության արդարադատության դատարանում բողոքարկել Եվրոպական հանձնաժողովի որոշումը՝ ռուսական գազի գնումներից հրաժարվելու մասին: Ըստ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարի՝ Եվրահանձնաժողովի այդ որոշումը կվնասի ոչ միայն Սլովակիային և Հունգարիային, այլև ԵՄ մրցունակությանը։   Բլանարը Բրատիսլավայի դիրքորոշման մասին տեղեկացրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյին: Կողմերը պայմանավորվել են համակարգել գործողությունները … Read more

«2018-ին եկավ մի դուրսպրծուկ, որը կամ տեղեկացված չէր որեւէ բանից կամ շատ լավ տեղյակ էր ու արեց այն, ինչի շուրջ կար պայմանավորվածություն». Մետաքսե Հակոբյան

«Այս փաստաթղթերի հրապարակումը եւս Նիկոլ Փաշինյանի կերպարի մեջ տեղավորվող գործընթաց էր, սա բնական է, որ բանակցային ամբողջ փաթեթը չէր, այլ ինչ-որ հատվածներ, որոնք իրենց պատկերացմամբ՝ իբրեւ թե իրենց ասածների ապացույցն էր»,- Aravot.am-ին ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հրապարակած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերին։ Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ հրապարակված փաստաթղթերն ապացուցեցին Փաշինյանի պնդումները, … Read more

Նա աշխարհի լավագույն հարձակվողն է․ Կուրտուան՝ Մբապեի մասին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան «Աթլետիկի» դեմ խաղից հետո ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին: «Կիլիանն անկասելի է։ Նրա խաղն այլ մակարդակի վրա է։ Բախտս բերել է, որ նրա հետ եմ խաղում, ոչ թե նրա դեմ։ Գուցե միայն Ֆրանսիա – Բելգիա հանդիպման դեպքում ստիպված կլինեմ նրան դիմակայել։ Նա աշխարհի … Read more

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 9: ԱԺ դեկտեմբերի 3-ին կայացած լիագումար նիստում օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության … Read more

«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին նրանց ուժ տալու համար:Եթե Գյումրիում եք, եղեք նրանց հետ, եթե չէ՝ ուժ ու կամք փոխանցեք ձեր գտնվելու վայրից:Չերկնչեք, Արցախը հանձնած, 385 եկեղեցի բրախած, ԱԱԾ-ի հետևը ծվարած շանտաժիստը էդքան չկա, որ վախ ներշնչի»: Աղբյուրը`   Հովհաննես Իշխանյան

Tt – HayqNews

HayqNews © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են: «Մենք»- Արմինե Սիմոնյանի հեղինակային հաղորդաշար Քաղաքական Վերլուծություն Արցախ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ Այլ տեսանյութեր Տնտեսություն Հասարակություն Հոգևոր Մշակույթ Աշխարհ Follow us: