ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ինչպես հայտնի է, Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրում:
Այս իրադարձությունից առաջ իշխանությունն անցել է ճնշումների: Քիչ առաջ քննչական կոմիտեում ԱԱԾ կողմից Արշակ Սրբազանի կալանավորումը դրա վառ դրսևորումն է:
Սա հստակ քաղաքական հրահանգ է: Սրբազանը շինծու տեսանյութերի հրապարակումից հետո հայտնել էր, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվում:
Վարչակարգի պարագլխի հետ մի խումբ ուխտադրուժների հանդիպմանը հաջորդեց հայտարարություն, որտեղ Հայ եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հավատարմություն հայտնեցին Վեհափառին:
Սա ևս հիստերիայի առիթ հանդիսացավ վարչակարգի պարագլխի համար:
Սրանք անգամ չեն զլանում ուժայիններին՝ ծառայեցնելով սեփական նենգ նպատակներին, ապօրինի հրահանգներին:
Փաշինյանն այսօր խոստովանեց, որ Պատարագների ժամանակ Կաթողիկոսի անունը չհնչեցնելու պահանջը փոխանցվում է ԱԱԾ աշխատակիցների միջոցով:
Սա ոչ այլ ինչ է, քան պետական տեռոր: Օրվա բռնապետական ռեժիմը գործադրում է ահաբեկելու բոլոր միջոցները պետականաքանդ և եկեղեցահալած քաղաքականությանն ընդդիմացողների նկատմամբ:
Աջակցությունս եմ հայտնում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին:
Վստահ եմ, որ Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ մեր եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը ևս: